Logo

Լուիս Էնրիկե. «Կարող էինք ավելի լավ խաղալ»

23:59 / 23.11.2022ՍՊՈՐՏ
null

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է Կոստա-Ռիկայի նկատմամբ Կատարում ընթացող աշխարհի առաջնության E խմբի առաջին տուրում հաղթանակը (7-0):

«Դժվար մրցակից էր, որը պետք է խնդիրներ առաջացներ, բայց մենք լավ էինք խաղում գնդակով և առանց գնդակի: Խաղն ավարտված չէ, քանի դեռ մրցավարը չի հնչեցրել եզրափակիչ սուլիչը:

Մեր միակ նպատակն է հետևողականորեն վերահսկել խաղը: Դա անելու համար մենք պետք է վերցնենք գնդակը, որպեսզի մրցակիցը զրկվի տարածությունից։

Մենք լավ էինք դիմում պրեսինգի: Բոլոր խաղացողներն էլ լավ հանդիպում անցկացրին, բայց մենք կարող ենք էլ ավելի լավ խաղալ»,- իսպանացի մասնագետի խոսքը մեջբերում է Marca-ն։

E խմբի երկրորդ տուրում Իսպանիայի հավաքականը կմրցի գերմանիացիների, իսկ Կոստա-Ռիկայի հավաքականը՝ Ճապոնիայի թիմի հետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա