Logo

Լուիս Էնրիկե. «Մենք արժանի չէինք պարտության»

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 10.04.2016ՍՊՈՐՏ
enrique - Լուիս Էնրիկե. «Մենք արժանի չէինք պարտության»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն Իսպանիայի առաջնության 32-րդ տուրում «Ռեալ Սոսյեդադից» կրած պարտությունից հետո մեկնաբանել իր թիմի խաղը (1-0):

«Պարզ է, որ հիմա իսկական պայքար է սկսելու առաջին տեղի համար, սակայն մենք դեռ գլխավորում ենք մրցաշարային աղյուսակը:

Խաղը ավելի վատ չէինք կարող սկսել, շատ վատ 1-ին կես անցկացրեցինք, նրանք գոլ հեղինակեցին առաջին իսկ հնարավորությունից:

2-րդ կեսում ավելի կազմակերպված էինք  և արժանի չէինք պարտության: Մրցակցի դարպասապահը անհավանական հանդիպում անցկացրեց»,-նշել է իսպանացի մասնագետը:

Հիշեցնենք՝  «Բարսելոնան» 2-րդ անընդմեջ պարտությունն է կրում Լա լիգայում՝ 23 հանդիպում անպարտելի մնալուց հետո:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա