Logo

Լուիս Էնրիկեն հեռարձակումներից վաստակած գումարը նվիրաբերել է մանկական քաղցկեղի դեմ պայքարի հիմնադրամին

13:35 / 01.04.2023ՍՊՈՐՏ
null

Իսպանիայի հավաքականի ու կատալոնական «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն Կատարում կայացած աշխարհի առաջնության ժամանակ հեռարձակումներից վաստակած գումարը նվիրաբերել է բարեգործության, հաղորդում է Marca-ն:

Իսպանացին 30 հազար եվրո է նվիրաբերել մանկական քաղցկեղի դեմ պայքարի հիմնադրամին: Նվիրաբերությունը կատարվել է փետրվարի 23-ին:

Մունդիալի ժամանակ Լուիս Էնրիկեն ուղիղ հեռարձակումներ էր անցկացնում Twitch-ում: Այնուհետև նա խոստացել էր, որ հեռարձակումներից ստացած ամբողջ հասույթը կտա բարեգործության: 

Հիշեցնենք՝ 2019 թվականին՝ շուրջ 5 ամիս քաղցկեղի դեմ պայքարելուց հետո, կյանքից հեռացել էր Լուիս Էնրիկեի 9-ամյա դուստրը: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա