Logo

Լուիս Էնրիկեն կգլխավորի ՊՍԺ-ն

12:43 / 19.06.2023Ֆուտբոլ
null

Իսպանացի մասնագետ Լուիս Էնրիկեն կգլխավորի Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն: Կողմերը համաձայնեցրել են երկու տարվա պայմանագիր, հայտնում է L'Équipe-ը։

Այժմ փարիզյան գրանդը գլխավորում է ֆրանսիացի մասնագետ Քրիստոֆ Գալտյեն, որի պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը:

Էնրիկեն նախորդ տարվա դեկտեմբերին Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից երկրորդ անգամ հեռանալուց հետո ազատ գործակալ է: 53-ամյա մասնագետը նախկինում գլխավորել է նաև կատալոնական «Բարսելոնան», Վիգոյի «Սելտան» և իտալական «Ռոման»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա