Logo

Լուիս Էնրիկեն մեկնաբանել է իր հնարավոր հեռացումն Իսպանիայի հավաքականից

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 22.06.2021ՍՊՈՐՏ
Լուիս Էնրիկեն մեկնաբանել է իր հնարավոր հեռացումն Իսպանիայի հավաքականից - Լուիս Էնրիկեն մեկնաբանել է իր հնարավոր հեռացումն Իսպանիայի հավաքականից

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է այն տեղեկությունը, թե ԵՎՐՈ 2020-ից հետո կարող է հեռանալ զբաղեցրած պաշտոնից:

«Կատակո՞ւմ եք… Ես մտածում եմ նոր պայմանագիր կնքելու մասին: Սլովակիայի հավաքականի դեմ խաղում մեր 24 ֆուտբոլիստներից յուրաքանչյուրը կարող է հաղթանակ պարգևել: Փոփոխություններ հնարավոր են, բայց հնարավոր է՝ չլինեն:

Մենք լավ ենք պատրաստվել: Ձախողում, այո՛, կարող է լինել, հնարավորություն կա, բայց հուսով եմ՝ չի լինի»,- Marca-ն մեջբերում է Լուիս Էնրիկեի խոսքը:

Հիշեցնենք՝ Իսպանիայի հավաքականը ԵՎՐՈ 2020-ի E խմբում անցկացրած 2 խաղից հետո վաստակել է նույնքան միավոր, որով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը: Շվեդներն առաջատարն են 4 միավորով, սլովակները 2-րդն են 3 միավորով: Լեհաստանի հավաքականը 1 միավորով եզրափակում է խմբի մրցաշարային աղյուսակը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա