Logo

Լուկա Յուրիչիչ. «Ցույց տվեցինք բնավորություն» (տեսանյութ)

15:22 / 06.03.2023Հայկական ֆուտբոլ
Լուկա Յուրիչիչ

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի գործող չեմպիոն Երևանի «Փյունիկի» բոսնիացի հարձակվող Լուկա Յուրիչիչը մեկնաբանել է Չարենցավանի «Վանի» նկատմամբ հաղթանակն առաջնության 22-րդ տուրի արտագնա խաղում:

«Շատ ուրախ եմ այս հաղթանակի համար: Շատ ավելի լավ է հաղթել այսպես: Մենք ցույց տվեցինք բնավորություն, երբ պարտվում էինք մեկ գոլի տարբերությամբ: Պայքարեցինք մինչև վերջ, երեք գոլ խփեցինք և հաղթեցինք: Շատ ուրախ, իմ առաջին գոլերն էին առաջնության երկրորդ հատվածում: Ցանկանում եմ շարունակել այն կետից, որտեղ ավարտեցի մրցաշրջանի առաջին հատվածը»,- Յուրիչիչի խոսքը մեջբերում է «Փյունիկի» մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ «Փյունիկը» բոսնիացու դուբլի օգնությամբ հաղթել էր 3-1 հաշվով: Եղիշե Մելիքյանի թիմը 22 խաղից հետո 43 միավորով երրորդն է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա