Logo

Լուկա Զիդան. «Երբ ֆուտբոլ եմ խաղում, ես Լուկան եմ, ոչ թե Զիդանը»

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 20.05.2018ՍՊՈՐՏ
DdlWbZBX0AYiM1I - Լուկա Զիդան. «Երբ ֆուտբոլ եմ խաղում, ես Լուկան եմ, ոչ թե Զիդանը»

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Լուկա Զիդանը, ով «Վիլյառեալի» հետ երեկ կայացած խաղում (2-2) իր նորամուտն է նշել «Արքայական» ակումբի կազմում, հայտնել է տպավորությունների մասին:

«Մրցավեճից մնացել է մի տեսակ դառը զգացողություն: Իհարկե, ինձ համար շատ հաճելի էր նշել նորամուտս աշխարհի ուժեղագույն թիմում, բայց ոչ-ոքին ստիպում է զգալ սեփական մեղքը և տհաճ նստվածք է թողնում: Ես բոլոր ուժերս թողեցի խաղադաշտում:

Հայրս ինձ նախօրեին ասել էր, որ լինելու եմ հիմնական կազմում: Հպարտ եմ, որ կողք կողքի հանդես եմ գալիս աշխարհի լավագույն ֆուտբոլիստների հետ: Խաղընկերներս խորհուրդ էին տվել վայելել պահը:

Ինչ վերաբերում է ճնշմանը, որ գործադրվում է վրաս աշխարհահռչակ ազգանվան հետ կապված, ապա երբ խաղում եմ, ես Լուկան եմ, այլ ոչ թե Զիդանը»,- դարպասապահի խոսքերը մեջբերում է AS-ը:

Լա Լիգա. «Ռեալը» չկարողացավ պահպանել հաղթական հաշիվը (տեսանյութ)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա