Logo

Լուկակու. «Դանիայի հավաքականը սենսացիոն ֆուտբոլ խաղաց»

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 18.06.2021ՍՊՈՐՏ
Լուկակու. Դանիայի հավաքականը սենսացիոն ֆուտբոլ խաղաց scaled - Լուկակու. «Դանիայի հավաքականը սենսացիոն ֆուտբոլ խաղաց»

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԵՎՐՈ 2020-ի խմբային փուլի 2-րդ տուրում Բելգիայի հավաքականը 2-1 հաշվով կամային հաղթանակ է տոնել դանիացիների դեմ խաղում՝ նվաճելով մրցաշարի 1/8 եզրափակիչի ուղեգիր:

Բելգիայի հավաքականի հարձակվող Ռոմելու Լուկակուն, որը ճանաչվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստ, ամփոփել է հանդիպումը՝ բարձր գնահատելով մրցակցի ցուցադրած ելույթը:

«Մենք փոքր-ինչ դրամատիկ խաղ անցկացրինք, այդ թվում՝ ես: Պետք է անկեղծ լինել ու ընդունել սա:

Հասկանում ենք, որ ցույց չտվեցինք այն խաղամակարդակը, որ մեզնից սպասվում էր, բայց սարսափելի ոչինչ չկա:

Դանիայի հավաքականն ուղղակի սենսացիոն խաղ անցկացրեց: Սա լավ փորձություն էր, ու մենք որակավորվեցինք»,- ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը մեջբերում է Լուկակուի խոսքը:

Դանիայի հավաքականը 2 խաղում 43 հարված է կատարել, բայց կրել է 2 պարտություն

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա