Logo

Լուկակու. «Ինձ երբեք մի՛ համեմատեք Ռոնալդուի հետ»

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 06.09.2021ՍՊՈՐՏ
Լուկակու. Ինձ երբեք մի՛ համեմատեք Ռոնալդուի հետ - Լուկակու. «Ինձ երբեք մի՛ համեմատեք Ռոնալդուի հետ»

«Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն հայտարարել է, որ անօգուտ են իր և Կրիշտիանու Ռոնալդուի միջև անցկացվող համեմատականները: Բելգիացու խոսքով՝ ինքը դեռ շատ անելիք ունի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողի հետ համեմատվելու համար:

«Երբեք ինձ մի՛ համեմատեք Կրիշտիանու Ռոնալդուի հետ, երբեք: Ինձ համար Կրիշտիանու Ռոնալդուն ֆուտբոլի պատմության 3 լավագույն ֆուտբոլիստների թվում է: Չեմ պատրաստվում նրան առաջինից երրորդ հորիզոնականներում դասել, բայց նա այնտեղ է:

Այն, ինչ նա ձեռք է բերել ֆուտբոլում, իմ սերնդի խաղացողների համար բացառիկ է: Ինձ բախտ վիճակվեց խաղալ նրա հետ Իտալիայում, իսկ հիմա, երբ վերադարձավ Անգլիա, հրաշալի է անգլիական ֆուտբոլի համար:

Ինչ վերաբերում է մյուս գործոններին, վիճակագրությանը… Դրանք համեմատելն ուղղակի անօգուտ է»,- Manchester Evening News-ը մեջբերում է Լուկակուի խոսքը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա