Logo

Լուկակու․ «Ինձ ոչ մի դեպքում չհամեմատեք Ռոնալդուի հետ»

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 05.09.2021ՍՊՈՐՏ
3020111 61957948 2560 1440 - Լուկակու․ «Ինձ ոչ մի դեպքում չհամեմատեք Ռոնալդուի հետ»

«Չելսիի» և Բելգիայի հավաքականի հարձակվող Ռոմելու Լուկակուն խնդրել է իրեն չհամեմատել «Մանչեսթեր Յունայթեդի» ու Պորտուգալիայի ընտրանու աստղ Կրիշտիանու Ռոնալդուի հետ:

«Ինձ ոչ մի դեպքում չհամեմատեք Կրիշտիանու Ռոնալդուի հետ, երբեք: Ռոնալդուն, իմ կարծիքով, մտնում է ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողների եռյակ: Չեմ պատրաստվում նրան ինչ-որ կոնկրետ հորիզոնականում դնել: Այն, ինչ նա արել է իմ սերնդի ֆուտբոլիստների համար, ինչ-որ բացառիկ երևույթ է: Ինձ բախտ է վիճակվել Ռոնալդուի դեմ խաղալ Իտալիայում, և նրա վերադարձը Պրեմիեր լիգա միանշանակ դրականորեն կանդրադառնա առաջնության վրա: Մեր վիճակագրությունն ու այլ բաները համեմատելն անօգուտ է»,- Լուկակուի խոսքերը մեջբերում է Goal․com-ը:

Ռոնալդուն ամռանն է «Յուվենտուսից» տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»: Լուկակուն իր հերթին «Ինտերից» է միացել «Չելսիին»:

Լուկակուն «Չելսի» տեղափոխությունից նոր մանրամասներ է հայտնել

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա