Logo

Լուկակու. «Կփորձեմ «Չելսիին» օգնել ավելի շատ տիտղոսներ նվաճել»

Հեղինակ
nune.grigoryan
00:00 / 12.08.2021ՍՊՈՐՏ
Romelu Lukaku Chelsea site - Լուկակու. «Կփորձեմ «Չելսիին» օգնել ավելի շատ տիտղոսներ նվաճել»

«Չելսին» պաշտոնապես հաստատեց Ռոմելու Լուկակուի վերադարձը լոնդոնյան ակումբ:  Բելգիացի ֆուտբոլիստը խոսել է վերադարձի մասին։

«Ես երջանիկ եմ այս հիանալի ակումբ վերադարձի կապակցությամբ։ Երկար ճանապարհորդություն էր ինձ համար. այստեղ եկա երեխա, որը պետք է սովորեր, իսկ հիմա վերադառնում եմ՝ շատ փորձով ու ավելի հասունացած։

Այն հարաբերությունը, որ ես ունեմ այս ակումբի հետ, ինչպես գիտեք, շատ բան է նշանակում ինձ համար։ «Չելսիին» երկրպագել եմ երեխա ժամանակվանից, և հիմա կփորձեմ ակումբին օգնել ավելի շատ տիտղոսներ նվաճել, ինչը հրաշալի է։

«Չելսին» լքելուց հետո երկար ճանապարհ եմ անցել՝ վերելքներով ու վայրէջքներով լի, բայց դա ինձ միայն ուժեղ է դարձրել ու նպատակս ավելի շատ տիտղոսներ նվաճելուն նպաստելն է։ Անհամբերությամբ եմ սպասում, թե երբ եմ ակումբին օգնելու հասնել ավելի մեծ հաջողությունների»,- ասել է բելգիացին։

Լուկակուն՝ «Չելսիի» ֆուտբոլիստ

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա