Logo

Լուկակու․ «Նա այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է»

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 23.02.2021ՍՊՈՐՏ
1302151769.0 - Լուկակու․ «Նա այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է»
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 20:51

-

-

«Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն պատասխանել է այն հարցին, թե ում է համարում ներկա պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստ:

«Նախապատվությունը կտամ Ռոբերտ Լևանդովսկիին: Ինձ դուր են գալիս նրա աշխատանքային էթիկան և ցուցադրած խաղը: Իսկական պրոֆեսիոնալ է»,- գրել է Բելգիայի հավաքականի ֆուտբոլիստն իր թվիթերյան էջում:

Լուկակուն Իտալիայի Ա սերիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 22 խաղում (19-ը՝ մեկնարկային կազմում) դարձել է 17 գոլի հեղինակ: Մրցաշարի լավագույն ռմբարկուների ցանկում զիջում է միայն «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին (18 գոլ):

Լևանդովսկին Գերմանիայի Բունդեսլիգայի 2020/21թթ․ առաջնությունում մասնակցել է 21 հանդիպման (20 դեպքում՝ հիմնական կազմում)՝ մրցակիցների դարպասները գրավելով 26 անգամ: Լեհ ֆուտբոլիստը մրցաշարի լավագույն ռմբարկուն է: Մոտակա հետապնդողը Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հարձակվող Անդրե Սիլվան է, որը դարձել է 18 գոլի հեղինակ:

Լեհ գոլահարը 2020 թվականի արդյունքներով տարբեր վարկածներով (այդ թվում՝ FIFA-ի The Best մրցանակաբաշխության) ճանաչվել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստ:

Լուկակուն սադրել է Իբրահիմովիչին. «Ասում էի, չէ՞, որ ես եմ լավագույնը»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա