Logo

Լուկակուի հետ կոնֆլիկտից հետո Զլատանը հանդիպել է «Միլանի» ղեկավարության հետ

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 28.01.2021ՍՊՈՐՏ
zlatan 1 - Լուկակուի հետ կոնֆլիկտից հետո Զլատանը հանդիպել է «Միլանի» ղեկավարության հետ
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 20:46

-

-

«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հանդիպել է ակումբի ղեկավարության հետ Իտալիայի գավաթի 1/4 եզրափակիչի «Ինտերի» դեմ հանդիպումից հետո (1:2), այս մասին հայտնել է Sky Sport Italia-ն։

Աղբյուրի փոխանցմամբ, շվեդ ֆուտբոլիստը մարզում է անցկացրել հունվարի 27-ին, այնուհետև հանդիպում է ունեցել «ռոսոներիների» ղեկավարության հետ։ Ֆուտբոլիստը բացատրել է ղեկավարներին «Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուի հետ ունեցած կոնֆլիկտը։

Իբրահիմովիչը տարաձայնություններ էր ունեցել բելգիացի խաղացողի հետ առաջին խաղակեսի ավարտին։ Երկրորդ խաղակեսում նա խախտեց կանոնները խաղադաշտի կենտրոնում ու հեռացվեց 2-րդ դեղինը ստանալուց հետո։

Զլատանը հանդիպումից հետո ներողություն էր խնդրել երկրպագուներից իր հեռացման համար, ինչպես նաև ասել. «Զլատանի աշխարհում ռասիզմը տեղ չունի»։

«Քեզ ամեն անգամ 50 ֆունտ կտամ, եթե…». Զլատանի ու Լուկակուի խոսքերը վիճաբանության ժամանակ

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա