Logo

Լուկակուի խոսքով՝ Բելգիայի հավաքականը դանիացիների դեմ խաղում հարգանքի տուրք կմատուցի Էրիկսենին

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 16.06.2021ՍՊՈՐՏ
Լուկակուի խոսքով՝ Բելգիայի հավաքականը դանիացիների դեմ խաղում հարգանքի տուրք կմատուցի Էրիկսենին - Լուկակուի խոսքով՝ Բելգիայի հավաքականը դանիացիների դեմ խաղում հարգանքի տուրք կմատուցի Էրիկսենին
Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Եվրոպայի առաջնություն, Եզրափակիչ Փուլ 2 տուր

17 Հունիս 2021 - 20:00

1

Դանիա

2

Բելգիա

1 - 0 Յուսուֆ Պոուլսեն - 2`

1 - 1 Տորգան Ազար - 55`

1 - 2 Քևին դե Բրույնե - 70`

ԵՎՐՈ 2020-ի շրջանակում Դանիայի հավաքականի դեմ առաջիկա հանդիպմանը Բելգիայի հավաքականի ֆուտբոլիստների նախաձեռնությամբ հարգանքի տուրք կմատուցվի դանիացիների կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենին:

Բելգիայի հավաքականի հարձակվող Ռոմելու Լուկակուի խոսքով՝ Դանիա – Բելգիա հանդիպման 10-րդ րոպեին Բելգիայի հավաքականի ֆուտբոլիստները գնդակը կհանեն խաղադաշտի սահմաններից, որպեսզի մարզադաշտում ներկա անձինք կարողանան ծափահարությունների միջոցով հարգանքի տուրք մատուցել Էրիկսենին:

Հիշեցնենք, որ Քրիստիան Էրիկսենը Ֆինլանդիայի հավաքականի դեմ խաղին կորցրել էր գիտակցությունը խաղադաշտում: Նրան առաջին բուժօգնություն էր ցուցաբերել Դանիայի հավաքականի ավագ Սիմոն Կյերը: Էրիկսենին հոսպիտալացրել էին: Բելգիայի հավաքականի բժշկի խոսքով՝ ֆուտբոլիստը խաղադաշտում սրտի կանգ է ունեցել: Այժմ Էրիկսենի առողջական վիճակը կայուն է:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա