Logo

Լուկակուն՝ իր և Դիդյե Դրոգբայի փոխհարաբերությունների մասին

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 17.08.2021ՍՊՈՐՏ
Լուկակուն՝ իր և Դիդյե Դրոգբայի փոխհարաբերությունների մասին - Լուկակուն՝ իր և Դիդյե Դրոգբայի փոխհարաբերությունների մասին

«Չելսիի» նորեկ Ռոմելու Լուկակուն խոսել է իր և ակումբի լեգենդար հարձակվող Դիդյե Դրոգբայի փոխհարաբերությունների մասին:

«Մեր հարաբերություններն ինձ համար մեծ նշանակություն ունեն: Մենք չենք խոսում միայն ամիսը մեկ անգամ. մենք զրուցում ենք մի քանի օրը մեկ: Մենք անընդհատ կապի մեջ ենք: Վերջին մի քանի շաբաթների ընթացքում մենք շատ ենք զրուցել հեռախոսով:

Ես շատ հարցեր ունեի, իսկ նա շարունակում է մեծ թվով մարդիկ ճանաչել այստեղ: Նա ինձ որոշ մանրամասներ պատմեց: Հիմա ժամանակն է, որ ես ավելի լավ ճանաչեմ թիմակիցներիս ու գլխավոր մարզչին, որից հետո հնարավորին չափ արագ սկսեմ օգնել թիմին»,- «Չելսիի» պաշտոնական կայքը մեջբերում է Լուկակուի խոսքը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա