
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն մոտ է ակումբից հեռանալուն: Ըստ մի շարք հեղինակավոր աղբյուրների՝ բելգիացին արդեն համաձայնեցրել է անհատական պայմանագրի կետերն իր նախկին ակումբի՝ «Չելսիի» հետ:
Հեղինակավոր լրագրող Նիկոլո Սկիրան իր թվիթերյան էջում մանրամասներ է հայտնել Լուկակուի ու լոնդոնյան ակումբի պայմանավորվածությունից: Հաղորդման համաձայն՝ Լուկակուն «Չելսիում» տարեկան կվաստակի 15 մլն եվրո: Պայմանագիրը նախատեսված կլինի 5 տարվա համար:
The Independent-ի պնդմամբ՝ այդպիսով Լուկակուն կդառնա «Չելսիի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:
Ա Սերիայի նախորդ մրցաշրջանում բելգիացին դարձել է 24 գոլի հեղինակ: