Logo

«Բավարիայի» ֆուտբոլիստը 5 ամիս անց վերսկսել է մարզումները

14:09 / 10.04.2023Ֆուտբոլ
null

Մյունխենի «Բավարիայի» և Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Լուկաս Էրնանդեսը 5 ամիս անց վերսկսել է մարզումները, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

27-ամյա ֆուտբոլիստն աջ ծնկի խաչաձև կապանների պատռվածք էր ստացել նոյեմբերին Ավստրալիայի հավաքականի դեմ Կատարում կայացած աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրի խաղում (4-1):

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Էրնանդեսը Գերմանիայի չեմպիոնի կազմում մասնակցել է ընդամենը 11 հանդիպման, դարձել մեկ գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա