Logo

Լուկաս Սելարայանի եղբորորդին կնքել է առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը (ֆոտո)

16:02 / 09.12.2022ՍՊՈՐՏ
Պաշտոնական
null

Հայաստանի ազգային հավաքականի ու ամերիկյան «Քոլամբուս Քրյուի» հարձակվող Լուկաս Սելարայանի եղբորորդի Գոնսալոն կնքել է կարիերայի առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը:

18-ամյա կիսապաշտպանը երկու տարվա համաձայնագիր է կնքել արգենտինական «Բելգրանոյի» հետ, որի տարբեր տարիքային թիմերում խաղացել էր 8 տարեկանից, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Այս տարի Գոնսալո Սելարայանը «Բելգրանոյի» երկրորդ թիմի կազմում Արգենտինայի 5-րդ լիգայում մասնակցել է 30 հանդիպման և խփել 28 գոլ:

Image

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա