Logo

Լուկաս Սելարայանի գոլն ու երկու ասիստները հաղթանակ են պարգևել «Քոլամբուսին»

09:25 / 01.06.2023Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Լուկաս Սելարայանը հերթական արդյունավետ հանդիպումն է անցկացրել ամերիկյան «Քոլամբուս Քրյուի» կազմում:

MLS-ի կանոնավոր առաջնության 16-րդ տուրում «Քոլամբուսն» ընդունել է «Կոլորադո Ռապիդսին» և հաղթել 3-2 հաշվով: Սելարայանը 37-րդ րոպեին հավասարեցրել է հանդիպման հաշիվը, իսկ երկրորդ խաղակեսում կատարել է երկու գոլային փոխանցում:

30-ամյա ֆուտբոլիստը փոխարինվել է 73-րդ րոպեին: Սելարայանը ճանաչվել է խաղի լավագույն ֆուտբոլիստ:

Ընթացիկ մրցաշրջանում Լուկաս Սելարայանը «Քոլամբուս Քրյուի» կազմում մասնակցել է 13 հանդիպման, դարձել 7 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:

«Քոլամբուս Քրյուն» մեկ խաղ պակաս է անցկացրել և 21 միավորով 11-րդն է, «Կոլորադոն» 12 միավորով վերջին՝ 29-րդ տեղում է:

Nationwide Man of The Match: Lucas Zelarayan

MLS, կանոնավոր առաջնություն, 16-րդ տուր

«Քոլամբուս Քրյու» - «Կոլորադո Ռապիդս»՝ 3-2

Լուկաս Սելարայան, 37, Սեան Զավադսկի, 62, Կուչո Էրնանդես, 72 - Սեմ Նիկոլսոն, 9, Քոլե Բասեթ, 90+5

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա