Logo

Լուսանկար է տարածվել, որտեղ ներկայացված են «Ոսկե գնդակի» քվեարկության արդյունքները

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 27.10.2021ՍՊՈՐՏ
է տարածվել որտեղ ներկայացված են Ոսկե գնդակի քվեարկության արդյունքները - Լուսանկար է տարածվել, որտեղ ներկայացված են «Ոսկե գնդակի» քվեարկության արդյունքները

Համացանցում լուսանկար է տարածվել, որտեղ ներկայացված են «Ոսկե գնդակի» քվեարկության վերջնական արդյունքները:

Ըստ տեղեկությունների՝ ինֆորմացիայի արտահոսքը եղել է France Football-ից, որը հանձնում է մրցանակը:

Եթե հավատանք տարածված լուսանկարի տվյալների իսկությանը, ապա «Ոսկե գնդակին» արժանանալու է Լեհաստանի հավաքականի ու «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, Արգենտինայի հավաքականի և ՊՍԺ-ի հարձակվող, մրցանակի 6-ակի դափնեկիր Լիոնել Մեսին զբաղեցնելու է 2-րդ տեղը, իսկ Ֆրանսիայի հավաքականի ու Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման՝ 3-րդ:

Մանրամասները՝ լուսանկարում:

գնդակ - Լուսանկար է տարածվել, որտեղ ներկայացված են «Ոսկե գնդակի» քվեարկության արդյունքները

Հաղթողի անունը հայտնի կդառնա նոյեմբերի 29-ին: Մրցանակի հանձնման արարողությունը տեղի կունենա Փարիզի Շատլե թատրոնում:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա