Logo

Լուսանկարչության միջազգային կենտրոն կամ պարզապես ICP

Հեղինակ
Մարինե Մելիքյան
00:00 / 03.06.2021ՄՇԱԿՈՒՅԹ
merlin 167920581 be68e6f3 5b8e 419f bb10 a1d85373666f mobileMasterAt3x 1 - Լուսանկարչության միջազգային կենտրոն կամ պարզապես ICP

Լուսանկարչության միջազգային կենտրոնը (ICP) լուսանկարչության և տեսողական մշակույթի առաջատար հաստատությունն է աշխարհում: 

ICP-ն կարելի է համարել լուսանկարչության սիրահարները դրախտը: Թանգարանում հնարավոր է գտնել պատմության մաս դարձած լուսանկարիչների գործեր, պատմական լուսանկարներ, ֆոտոգրքեր, մի խոսքով լուսանկարչության հետ կապված այն ամենը, ինչ մտքովդ կանցնի: 

Ստեղծման պատմությունը

Թանգարանը հիմնադրվել է 1974 թվականին Քորնել Կապայի՝ հայտնի վավերագրող լուսանկարիչ Ռոբերտ Կապայի եղբոր կողմից։ Թանգարանն ստեղծվել է ի պատիվ եղբոր՝ Ռոբերտի ու նրա գործընկերներ՝ Վերներ Բիշոֆի, Չիմի (Դեյվիդ Սեյմուր) և Դեն Վայների պատվին: Կապան հասկացավ, որ պետք է պահել իրենց վավերագրական-մարդասիրական աշխատանքը ու ներկայացնել հանրությանը: 1966 թ.-ին նա ստեղծում է միջազգային հիմնադրամ, որի թեման կրկին լուսանկարչությունն էր, իսկ արդեն 1974 թվականին հիմնադրամին անհրաժեշտ էր տուն, և այդպես ստեղծվեց լուսանկարչության միջազգային կենտրոնը: 

Կենտրոնը տարիների ընթացքում տարբեր փոփոխությունների ենթարկվեց և արդեն 2020 թվականի հունվարին ICP-ն բացեց իր նոր, ինտեգրված կենտրոնը 79 Essex Street հասցեում: Կենտրոնում կան պատկերասրահ, մեդիա լաբորատորիաներ, լսարաններ, լուսանկարչական լաբորատորիաներ, նկարահանման ստուդիաներ, խանութ, սրճարան, հետազոտական գրադարան և հանրային միջոցառումների տարածքներ: Նոր կենտրոնն աչքի է ընկնում ժամանակակից դիզայնով և մինիմալիստական հստակ ոճով: 

 

International Centre for Photography by SOM

International Centre for Photography by SOM

Կենտրոնն իր մեջ ներառում է նաև դպրոց և հետազոտական կենտրոն, որոնց գործունեությունը միտված է միայն ու միայն լուսանկարչությանը:

Հետազոտական կենտրոնի հիմնական խնդիրը արխիվների, լուսանկարչական հավաքածուների, թվային լուսանկարների ուսումնասիրությունն է։ Այս հետազոտական կենտրոնի նյութերը, ինչպես նաև արված ուսումնասիրությունների արդյունքները հասանելի են լուսանկարիչների, ուսանողների և գիտնականների մասնագիտորեն ուսումնասիրող լուսանկարչությունը: 

ICP դպրոց 

Կենտրոնի դպրոցը գործում է 2001 թվականից: Այն ամեն տարի ծառայում է ավելի քան 3500 աշակերտի՝ առաջարկելով ատեստավորման և մագիստրատուրայի ծրագրերի ուսումնական դասընթացներ: Մեկ այլ կրթական ծրագիր շրջանակներում էլ իրականացվում է մի շարք դասախոսություններ, սեմինարներ, սիմպոզիումներ և վարպետության դասեր, որոնք անցկացվում են պրոֆեսիոնալ լուսանկարիչների կողմից:

Գրադարան

ICP գրադարանն ամբողջությամբ նվիրված է լուսանկարչությանն ու ընդգրկում է մի հսկայական հավաքածու ֆոտոգրքերի, ամսագրերի և այլ ռեսուրսների, որոնց ընդհանուր թիվը կազմում է 20,000: Թանգարանի կայքում գրված է. «Մենք ձգտում ենք տրամադրել տեղեկատվություն և ոգեշնչել բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են լուսանկարչությամբ և այս միջավայրով»:

Ցավոք, տևական ժամանակ է, ինչ գրադարանը ժամանակավորապես չի գործում՝ պայմանավորված COVID-19-ի համաճարակով:

Թանգարանի հավաքածուն

Հիմնական հավաքածուում ներկայացված են 20-րդ դարի ամերիկյան և եվրոպական վավերագրական լուսանկարները: Թանգարանի բացման և հիմնադիր Քորնել Կապայի հիմնական նպատակը պատմական արմատներն ու պատմության պահպանումն էր: 

Հիմնական ցուցադրության անբժան մասն են կազմում այնդիսի լուսանկարիչների գործեր, ինպիսիք են՝  Henri Cartier-Bresson, William Eugene Smith, James Van Der Zee և Lisette Model: Թանգարանը ավանդական ձևերից բացի ներկայանում է նաև այլ ֆորմատներով՝ փորձելով հնարավորինս շատ ուսումնասիրել և ներկայացնել վիզուալ մշակույթը:

Մշտական հավաքածուն ICP պարունակում է ավելի քան 200.000 լուսանկարներ և հարակից այլ նյութեր նվիրված լուսանկարչության հին և ժամանակակից մշակույթին: Հավաքածուն ընդգրկում է լուսանկարչության պատմությունը, այդ թվում՝ դագերոտիպներ, ժելատին արծաթ և թվային քրոմոգեն տպում:

Թանգարանում ներկայացված է ամերիկյան և եվրոպական վավերագրական լուսանկարչության՝ 1930-1990 թվականների ամենամեծ հավաքածուն: Վերջին համալրումները եղել են ժամանակակից լուսանկարիչների աշխատանքներից, ինչպիսիք են Քերրի Մեյի Ուիմսը, Ժյուստին Կուրլանդը, Քեթի Գրաննան, Վիկ Մունիսը և Սյուզան Մեյզելասը:

Հավաքածուի մեկ այլ՝ կարևոր բաղադրիչ է համարվում պատկերազարդ ամսագրերի մեծ տեսականին: Հատկապես Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հրատարակված ամսագրերը, ինչպիսիք են Vu-ն, Regards-ը, Picture Post-ը, Lilliput-ը, Berliner Illustrirte Zeitung-ը, Arbeiter-Illustrierte-Zeitung-ը և Life-ը:

Թանգարանի հավաքածուին մանրամասնորեն կարող եք ծանոթանակ ICP-ի կայքում:

30icp review1 videoSixteenByNineJumbo1600 960x540 - Լուսանկարչության միջազգային կենտրոն կամ պարզապես ICP

Լուսանկարներ Կոռնել Կապայի ICP-ի հավաքածուից՝

Թանգարանի հավաքածուի մեջ իրենց տեղն ունեն կենտրոնի հիմնադիր Կոռնել Կապայի լուսանկարչական աշխատանքները: Կապայի լուսանկարները մարդկանց մասին էին, ուղված էին մարդասիրությանը, որոնց միջոցով լուսանկարչը փորձում էր կրթել աշխարհն ու փոխել այն: Կապան իր երկարատև և նշանակալից կարիերայի ընթացում աշխատել է Life ամսագրում (1946-1967), Magnum Photos գործակալությունում (1954թ.), լուսաբանել է  ԱՄՆ-ի, ինչպես նաև Անգլիայի, Խորհրդային Միության, Իսրայելի սոցիալական և քաղաքական խնդիրները:

Ցուցադրության մեջ ներառված են նրա ֆոտոպատմություները՝ Գվատեմալայում Նախագահ Արբենզի բարեփոխումների կառավարության մասին (1953), Խուան Պերոնի բռնապետական ​​ռեժիմի փլուզումը Արգենտինայում (1955), Նիկարագուայի բռնապետ Անաստասիո Սոմոզայի (1956), սպանությունից հետո ձերբակալված քաղաքական այլախոհները, Էկվադորում միսիոներների աշխատանքը (1956-58), բնիկ ցեղերի վիճակը Պերուից հյուսիս-արևելք (1961), նշանակալի ռեպորտաժ Ատտիկայի պայմանների վերաբերյալ (1972) բանտի արյունալի ապստամբությունից հետո, Ռոբերտ Քենեդիի սենատի 1964 թ. և աղքատության ու բնակչության մասին վերլուծություն Սալվադորում և Հոնդուրասում (1970-73):

Այս ցուցահանդեսը ներկայացնում է այս լուսանկարների պատմությունները և հարգանքի տուրք մատուցում Կապային՝ որպես լուսանկարիչ և ICP- ի հիմնադիր տնօրեն:

*Լուսանկարների շարքը տես նյութի վերջում:

Առաջին ցուցահանդեսը

Լուսանկարչության միջազգային կենտրոնի առաջին ցուցահանդեսը եղել է ԽՍՀՄ-ի վերաբերյալ, որտեղ ներկայացված էին Անրի Կարտիե Բրեսոնի ստեղծագործություները: «Apropos Ussr (1954–1973). Henri Cartier-bresson». այսպես է կոչվել ցուցադրությունը:

Ցուցադրության մեջ էր մտնում նաև Բրեսոնի նկարած այս հայտնի լուսանկարը, որն արվել է Սևանա լճում:

henri cartier bresson the man the image the world 2013 1 960x637 - Լուսանկարչության միջազգային կենտրոն կամ պարզապես ICP

Henri Cartier-Bresson / Magnum Photos

Լուսանկարչության միջազգային կենտրոնը հիմնականում ցուցադրում է Միացյալ Նահանգների լուսանկարիչների գործերը, բայց ցուցադրություններում կան նաև լուսանկարիչներ Գերմանիայից, Չինաստանից և այլ տեղերից:

Լուսանկարչության միջազգային կենտրոնում (ICP) նկարիչների միջին տարիքը 63 տարեկանն է:

ICP-ի կենտրոնում տեղեկություններ կգտնեք նաև հայ լուսանկարիչ Յուսուֆ Քարշի և Ուինսթոն Չերչիլին պատկերող լուսանկարի մասին, որն հայտնի է ողջ աշխարհին:

karsh yousuf 1191 2005 433187 displaysize - Լուսանկարչության միջազգային կենտրոն կամ պարզապես ICP

Լուսանկարչության կենտրոնի բացումից ի վեր անցկացվել են  700 և ավել անհատական և խմբակային ցուցահանդեսներ։ Իրենց աշխատանքներն են ներկայացրել ավելի քան 3000 լուսանկարիչներ։ Թանգարանի մշտական հավաքածուն ներառում է 200.000 լուսանկար։ Ինչ խոսք՝ թվերը տպավորիչ են, սակայն թանգարանը, ի տարբեություն Նյու Յորքյան խոշոր թանգարանների՝ տարածքով բավականին համեստ է: 

Իսկ եթե մի օր որոշեք այցելել ICP, չմոռանաք՝

Աշխատանքային ժամերն են՝

Երեքշաբթի օրը թանգարանը փակ է:

Չորեքշաբթի՝ 09: 30 – 19: 30

Հինգշաբթի՝ 09: 30 – 20: 30

Ուրբաթ-երկուշաբթի՝ 09: 30 – 19: 30

 

Հասցե: 79 Essex Street

 

8387ca9acec71235aac71bd852865739 - Լուսանկարչության միջազգային կենտրոն կամ պարզապես ICP

a0d60de20b9053a1fe47699dddd6e213 - Լուսանկարչության միջազգային կենտրոն կամ պարզապես ICP

a48a7f8b82bf516d58e5f1e678e8cc5b - Լուսանկարչության միջազգային կենտրոն կամ պարզապես ICP

b1713bae7e96ec9b5e935fad0a5f0d3a - Լուսանկարչության միջազգային կենտրոն կամ պարզապես ICP

capa cornell ci 8704 412324 displaysize - Լուսանկարչության միջազգային կենտրոն կամ պարզապես ICP

f9396930e181cbcfca9387fb9208a9b0 - Լուսանկարչության միջազգային կենտրոն կամ պարզապես ICP

tumblr lg8iaeXd191qzt15co1 1280 - Լուսանկարչության միջազգային կենտրոն կամ պարզապես ICP

capa cornell life 003 442795 displaysize - Լուսանկարչության միջազգային կենտրոն կամ պարզապես ICP

ETnpiPzXYAA  jm - Լուսանկարչության միջազգային կենտրոն կամ պարզապես ICP

  • 9

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա