Logo

Եզրափակիչ ակորդը. Լյովա Գևորգյանը ջախջախեց վրացի մրցակցին ու դարձավ Եվրոպայի չեմպիոն

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
22:02 / 03.07.2022Ըմբշամարտ
null

Հռոմում ավարտին է մոտեցել ազատ ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: 

125 կգ քաշային կարգի եզրափակիչում Լյովա Գևորգյանը 13-2 հաշվով հաղթեց Վրաստանի ներկայացուցիչ Մերաբ Սուլեյմանաշվիլիին և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:

Մինչև այս հայ ըմբիշը քառորդ եզրափակիչում ջախջախել էր լեհ Յակուբ Չերչակին (10-0), իսկ կիսաեզրափակիչում պարտության էր մատնել թուրք Ադիլ Միսիրչիին (5-2):

Նախօրեին Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճել էին Հայկ Պապիկյանն ու  Մուշեղ Մկրտչյանը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա