Logo

Լյորենտե. «Սիմեոնեի հետ ամեն մարզումը նման է պատերազմի»

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 19.12.2020ՍՊՈՐՏ
1591639335 165183 1591639821 noticia normal - Լյորենտե. «Սիմեոնեի հետ ամեն մարզումը նման է պատերազմի»
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 19:50

-

-

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Մադրիդի «Ատլետիկոն» ամենակայուն թիմերից մեկն է։ Դիեգո Սիմեոնեի թիմը սկսել է դավանել ավելի դիտարժան ու տակտիկապես ճկուն ֆուտբոլ։ Այս համակարգում առանցքային դեր ունի կիսապաշտպան Մարկոս Լյորենտեն, որը կարողանում իրեն լավ դրսևորել ցանկացած մարտավարության պայմաններում։

«Իրական նպատակը յուրաքանչյուր խաղը հաղթելն է։ Լա լիգայի ավարտին դեռ շատ ժամանակ կա, ու ոչ ոք այն չի հաղթել դեկտեմբերին։

Այս պահին հասկանում ենք, որ ֆավորիտ չկա։ Մի օր թոփում ես, հաջորդ օրը՝ ներքևում։ Պարզապես պետք է մտածենք շաբաթ օրվա մասին։ Դա այն միտքն է, որին հետևում ենք ու դրա շնորհիվ լավ ենք ելույթ ունենում։

Ինձ հետ կապված փոփոխությունը սկսեց «Մեստալյայում», երբ խփեցի առաջին գոլը։ Այդ պահից սկսած մարզիչը մտադրվեց ինձ ավելի բարձրից օգտագործել։«Էնֆիլդում» այդպես էլ արեցի, ու ամեն ինչ այնքան լավ դասավորվեց, որ նա սկսեց հույս դնել ինձ վրա այդ դիրքում։

Միշտ երախտապարտ կլինեմ նրան այդ դիրքում ինձ բացահայտելու համար։ Նա տարբերվում է մյուս մարզիչներից, նրանից շատ բան եմ սովորում։ Սիմեոնեի հետ ամեն մարզումը նման է պատերազմի՝ մեծ ինտեսիվությամբ։ Մի բան, որը տանում ես տուն»,-Լյորենտեի խոսքերն է փոխանցում football.espana-ն։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա