
Անգլիայի հավաքականի պաշտպան Լյուկ Շոուն ԵՎՐՈ 2020-ի փլեյ-օֆֆի մեծ մասն անցկացրել է կողի կոտրվածքով՝ հաղորդում է The Telegraph-ը:
Անգլիացին կոտրվածքն ստացել է 1/8 եզրափակիչում՝ Գերմանիայի հավաքականի դեմ խաղին: Հիշեցնենք, որ Անգլիայի հավաքականը հասավ մինչև եզրափակիչ, որտեղ հետխաղյա 11-մետրանոցներով զիջեց Իտալիայի ընտրանուն: Շոուն դարձավ հիմնական ժամանակում անգլիացիների միակ գոլի հեղինակը:
«Մանչեսթեր Յունայթեդն» այժմ սպասում է, որ Շոուն վերադառնա արձակուրդից, ինչից հետո կգնահատի ֆուտբոլիստի վնասվածքի լրջությունը:
ԵՎՐՈ 2020-ում Լյուկ Շոուն անցկացրեց 6 խաղ՝ դառնալով գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: