Logo

Լյովը քննադատել է Նյուբելի՝ «Բավարիա» տեղափոխվելու որոշումը

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 14.01.2020ՍՊՈՐՏ
joachimlow cropped1i80payxgi4o616vrw5s5y8d27jpg - Լյովը քննադատել է Նյուբելի՝ «Բավարիա» տեղափոխվելու որոշումը
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 06:03

-

-

Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը մեկնաբանել է «Շալկե-04»-ի դարպասապահ Ալեքսանդր Նյուբելի՝ «Բավարիայի» հետ պայմանագիր կնքելու փաստը: Գերմանացի ֆուտբոլիստը մյունխենյան թիմի շարքերը կհամալրի 2020 թվականի հուլիսի 1-ից:

«Ես կողմ եմ նրան, որ երիտասարդներն ավելի շատ խաղային պրակտիկա ստանան: Այդպիսով, նրանք աճ գրանցելու ավելի շատ հնարավորություններ են ունենում: Եթե 20-21 տարեկան խաղացողը 2 կամ 3 տարի նստում է պահեստայինների նստարանին, ես չգիտեմ՝ դրանում կա՞ որևէ օգուտ»,- Լյովի խոսքերը մեջբերում է Spiegel-ը:

Նյուբելը «Պադերբորնի» մանկապատանեկան դպրոցի սան է: Նա 2015 թվականին է տեղափոխվել «Շալկե-04»: Տրանսֆերի արժեքն այդ ժամանակ կազմել է 600 հազար եվրո: Նյուբելը Բունդեսլիգայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 15 հանդիպման:

Նոյերը չի պատրաստվում զիջել իր տեղը «Բավարիայի» նոր դարպասապահին

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա