Logo

Մեսին կբանակցի Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբի հետ

15:59 / 19.03.2023ՍՊՈՐՏ
null

Աշխարհի չեմպիոն, ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին ապրիլի սկզբին կբանակցի «Ալ Հիլյալ» ակումբի հետ, որը չորրորդ տեղն է զբաղեցնում Սաուդյան Արաբիայի ընթացիկ առաջնությունում: 

Լրագրող Ռուդի Գալետիի տեղեկություններով՝ 35-ամյա ֆուտբոլիստը դիտարկում է կարիերան Սաուդյան Արաբիայում շարունակելու տարբերակը: Նրա պայմանագրի ժամկետը փարիզյան ակումբի հետ ավարտվում է 2023 թվականի հունիսի 30-ին:

Ավելի վաղ նշվում էր, որ «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիրը կարող է տեղափոխվել ամերիկյան «Ինտեր Մայամի», որի սեփականատերն է անգլիացի լեգենդար ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը:

Հիշեցնենք, որ 2022թ. դեկտեմբերից Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր» ակումբի գույները պաշտպանում է «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր, պորտուգալացի ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուն: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա