Logo

Մ-16 հավաքականի պարտությունը Սոչիում և Դավիթ Յուրչենկոյի որոշումը. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 30.05.2017Հայկական ֆուտբոլ
Յուրչենկո - Մ-16 հավաքականի պարտությունը Սոչիում և Դավիթ Յուրչենկոյի որոշումը. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ մ9իջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մայիսի 30-ի իրադարձությունների քրոնիկոնը:

  • Սոչիում կայացել է Մ-16 հավաքականների միջև միջազգային մրցաշարի երկրորդ հանդիպումը Հայաստանի և Ղազախստանի Մ-16 թիմերի միջև: Հայաստանի հավաքականը պարտվել է 1-2 հաշվով: Մեր թիմի կազմում գոլի հեղինակ է դարձել Կարեն Մուրադյանը: Հայաստանի ընտրանին առաջին տուրում 3-1 հաշվով հաղթել էր Տաջիկստանի հավաքականին:
  • Հայաստանի Մ-21 հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը Մոլդովայի ընտրանու հետ ընկերական (հունիսի 4) և Ջիբրալթարի հավաքականի դեմ «Եվրո-2019»-ի ընտրական փուլի մրցավեճի համար (հունիսի 13) թիմի կազմ է հրավիրել 21 ֆուտբոլիստների: 8-ական խաղացողներ ներկայացնում են «Բանանցը» և «Փյունիկը», մեկական՝ «Շիրակը» (Վահան Բիչախչյան), ավստրիական «Շտադլաուն» (Մարկ Գրիգորյան), գերմանական «Այնտրախտ Նորդերշտեդտը» (Համայակ Բոյաջյան) և «Բոխումը» (Հայկ Գալստյան) ու չեխական «Տեպլիցեն» (Դավիթ Մարտիրոսյան):
  • Դավիթ Յուրչենկո. «Շատ ուրախացա Հայաստանի հավաքականից հրավեր ստանալուց հետո: Բայց ինձ անձամբ չեն զանգահարել և չեն խոսել: Ռուսաստանում մենք սպասում էինք լեգեոներների քանակի մասին օրենքի փոփոխմանը: Ասում էին՝ երբ այն փոխվի, հայկական անձնագրով ֆուտբոլիստները այլևս լեգեոներ չեն համարվի: Բայց օրենքը չփոխեցին: Չեմ կարող ռիսկի տակ դնել կարիերաս և միանալ հավաքականին»:
  • Հայաստանի Առաջին խմբի առաջնության վերջին՝ 28-րդ տուրում «Ալաշկերտ-2»-ը սեփական հարկի տակ 3-1 հաշվով առավելության է հասել «Շիրակ-2»-ի նկատմամբ: Այդպիսով, առաջնության հաղթող է ճանաչվել «Բանանց-2»-ը, իսկ լավագույն եռյակը եզրափակել են «Փյունիկ-2»-ը և «Արարատ-2»-ը:
  • Մայիսի 31-ին, ժամը 17:30-ին Հայաստանի Բարձրագույն Խմբի առաջնության «Արարատ»«Ալաշկերտ» հանդիպումից առաջ, «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կայանալու է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի մամուլի ասուլիսը:
  • Ռուսաստանի հավաքականի նախկին հարձակվող Ռոման Պավլյուչենկոն պայմանագիր է ստորագրել Մոսկվայի «Արարատի» հետ, որը հանդես է գալիս երկրի 3-րդ դիվիզիոնի «Մոսկվա» շրջանի մրցաշարում:

2017-05-30 17_46_52-FC Ararat Moscow (@FC_AraratMoscow) _ Twitter

  • Ռոման Պավլյուչենկոյի գործակալ Օլեգ Արտեմով. «Ռոմանն ապրում է Մոսկվայում: Նա ընտանեկան որոշ հանգամանքներ է հաշվի առել, ուստի մայրաքաղաքային ակումբում խաղալը օպտիմալ տարբերակ է նրա համար: Մոսկվայի այլ ակումբներից առաջարկներ չեն եղել: Ռոմանի համար ընտանիքը միշտ առաջին տեղում է»:
  • Մոսկվայի «Արարատ» ակումբը Ռուսաստանի ֆուտբոլային միությունից հավաստագիր է ստացել, ըստ որի՝ 2017/18թթ. մրցաշրջանում կկարողանա մասնակցել Կենտրոնական գոտու (Երկրորդ դիվիզիոն) մրցաշարին:
  • Արթուր Սարկիսով. ««Ենիսեյի» առջև Պրեմիեր լիգա դուրս գալու կոշտ խնդիր դրված չէր: Պարզապես խաղադաշտ էինք դուրս գալիս և ցանկանում խաղալ հանուն «Ենիսեյի» մարզաշապիկի: «Արսենալի» հետ անցումային պատասխան խաղում ցանկանում էինք հաղթել, բայց, ցավոք, գոլ խփել չստացվեց: Կցանկանայի մրցաշրջանում ավելի արդյունավետ հանդես եկած լինել (Սարկիսովը ՌՖԼ-ի ավարտված առաջնությունում 7 գոլ է խփել-խմբ)»:
  • «Հոբրոն», որտեղ հանդես է գալիս Էդգար Բաբայանը, ձեռք է բերել Դանիայի Բարձրագույն խմբի առաջնությանը մասնակցելու իրավունք:
  • «Գանձասար-Կապանի» դարպասապահ Ֆիլիպ Իլիկը հրավիրվել է Մակեդոնիայի Մ-21 հավաքական: Նա ակումբի երկրորդ թիմի կազմում հիմնականում մասնակցում է Առաջին խմբի առաջնության հանդիպումներին:
  • Ուկրաինայի Մ-21 առաջնության 32-րդ տուրում «Ստալը» սեփական հարկի տակ 3-2 հաշվով հաղթել է «Վորսկլային»: Արամ Ադամյանը փոխարինման է մտել 89-րդ րոպեին, իսկ Արթուր Դանիելյանը մասնակցել է ամբողջ խաղին: Եղիշե Մելիքյանի գլխավորած «Ստալ Մ-21»-ն ընթանում է 7-րդ հորիզոնականում:
Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա