Logo

Մ-17 հավաքականը պարտվեց խոշոր հաշվով, Օզբիլիսը՝ հաղթանակ մաղթեց «Այաքսին». Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 24.05.2017Հայկական ֆուտբոլ
article 2105590 11E203E1000005DC 572 634x348 - Մ-17 հավաքականը պարտվեց խոշոր հաշվով, Օզբիլիսը՝ հաղթանակ մաղթեց «Այաքսին». Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ:

Ձեր ուշադրությանն ենք մայիսի 23-ի իրադարձությունների քրոնիկոնը:

  • Սլովակիայում կայացել է տեղի Մ-17 հավաքականի և Հայաստանի հասակակից ընտրանու միջև առաջին ընկերական խաղը: Մեր ընտրանին պարտություն է կրել 1-5 հաշվով: Հայաստանի հավաքականից միակ գոլը հեղինակել է Ժիրայր Շաղոյանը: Տիգրան Առաքելյանի սաները նույն մրցակցի հետ ևս մեկ խաղ կանցկացնեն մայիսի 25-ին:
  • Պաշտոնական. Ֆրանսահայ մասնագետ Միշել Տեր-Զաքարյանը նշանակվել է Ֆրանսիայի Լիգա-1-ի «Մոնպելյե» թիմի գլխավոր մարզիչ: Տեր-Զաքարյանի վերջին աշխատավայրը երկրի 2-րդ դիվիզիոնում հանդես եկող «Ռեյմսն» էր:

2LvdApxil0I

  • The Salt Lake Tribune. Յուրա Մովսիսյանը դժգոհ է իր կարգավիճակից ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքում»: Ըստ պարբերականի՝ պատճառն այն է, որ մարզչի փոփոխությունից հետո Յուրան ավելի քիչ խաղաժամանակ է ստանում: Մասնավորապես, Մովսիսյանը թիմի վերջին խաղում փոխարինվել է հենց ընդմիջմանը, ինչից հիասթափված է եղել: Այդուհանդերձ, 29-ամյա հարձակվողը մտադիր է ապացուցել մարզչին, որ արժանի է լինելու հիմնական կազմում:
  • Արաս Օզբիլիս, Twitter. «Մեր մտքերը Մանչեսթերում են… Հաջողություն «Այաքսին» Եվրոպայի լիգայի եզրափակչում: Հուսով եմ՝ հաշիվը կլինի այնպիսին, ինչպիսին «Օլդ Թրաֆորդում» կայացած վերջին խաղում («Այաքսը» հաղթել էր 2-1 հաշվով, Օզբիլիսը՝ դարձել գոլի հեղինակ)»:
  • Ուզբեկստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի առաջին խաղում «Կիզիլկումը» մրցակցի հարկի տակ 0-5 հաշվով պարտություն է կրել «Լոկոմոտիվից»: Արթուր Գևորգյանը մասնակցել է ամբողջ խաղին: Պատասխան հանդիպումը կայանալու է մայիսի 30-ին:
  • Ստոկհոլմում VivaroNews.am-ի անձնակազմը ծավալուն հարցազրույց է անցկացրել Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լևոն Պաչաջյանի հետ:
  • Ստոկհոլմում գտնվող VivaroNews.am-ի թղթակից Ռոբերտ Գասպարյանը հարցազրույց է անցկացրել Sky Sport Italia-ի լրագրող և վերլուծաբան Անդրեա Պավենտիի հետ:
  • VivaroNews.am-ը Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ՝ «Փյունիկ»«Շիրակ» հանդիպմանն ընդառաջ ներկայացրել է հանդիպման մասնակիցների գավաթային այցեքարտերը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա