Logo

Մ-21. Աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստները

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 20.07.2016ՍՊՈՐՏ
5 67 - Մ-21. Աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստները

Soccerex ընկերությունը Prime Time Sport գործակալության հետ համատեղ ուսումնասիրություն է անցկացրել՝ պարզելու աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստներին մինչև 21 տարեկանների շրջանում:

Մ-21 աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստ է ճանաչվել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Անտոնի Մարսիալը, որի տրանսֆերը գնահատվում է 47,15 միլիոն եվրո:

Նշենք, որ ցուցակը կազմելիս հեղինակները հաշվի են առել բազմաթիվ գործոններ, օրինակ՝ տարիքը, պայմանագրի տևողությունը, միջազգային խաղերի քանակը, րոպեները, գոլերը, վնասվածքները և այլն:

Մ-21 աշխարհի ամենաթանկ 20 ֆուտբոլիստները՝
1. Անտոնի Մարսիալ («Մանչեսթեր Յունայթեդ») – 47,15 մլն եվրո
2. Լերոյ Սանե («Շալկե») – 37,13
3. Ռենատու Սանշեշ («Բավարիա») – 34,55
4. Դելե Ալի («Տոտենհեմ») – 34,14
5. Կինգսլի Կոման («Բավարիա») – 30,69
6. Բրել Էմբոլո («Շալկե») – 25,44
7. Մարկուս Ռեշֆորդ («Մանչեսթեր Յունայթեդ») – 22,51
8. Մաքս Մայեր («Շալկե») – 21,64
9. Կելեչի Իհեանաչո («Մանչեսթեր Սիթի») – 20,07
10. Յուլիան Վայգլ («Բորուսիա Դորտմունդ») – 19,82
11. Գաբրիել Ժեզուս («Պալմեյրաս») – 19,82
12. Յուրի Տիլեմանս («Անդերլեխտ») – 19,33
13. Ռիհեդլի Բազուր («Այաքս») – 19,15
14. Նիկլաս Զյուլե («Հոֆենհայմ 1899») – 16,65
15. Մահմուդ Դաուդ («Բորուսիա Մյոնխենգլադբախ») – 15,03
16. Ջովանի Լո Չելսո («Ռոսարիո Սենտրալ») – 14,32
17. Ռուբեն Նևեշ («Պորտու») – 14,09
18. Ուսման Դեմբելե («Բորուսիա Դորտմունդ») – 14,05
19. Գաբրիել Բարբոսա («Սանտոս») – 13,89
20. Ջանլուիջի Դոնարումա («Միլան») – 13,75.

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա