Logo

Հայ ֆուտբոլիստները դարձյալ հաղթեցին լիբանանցիներին

Հեղինակ
Հրայր Նազարյան
15:16 / 27.05.2022Հայկական ֆուտբոլ
Հայաստան-Լիբանան խաղ

Մինչև 19 տարեկան ֆուտբոլիստների Հայաստանի հավաքականը Երևանում երկրորդ ստուգողական խաղն անցկացրեց Լիբանանի նույն տարիքային խմբի ընտրանու հետ և դարձյալ հաղթեց։

Այս անգամ մեր թիմը երկու անպատասխան գոլ խփեց մրցակցի դարպասը։ Դիպուկ հարվածներով աչքի ընկան Լևոն Պետրոսյանը (39-րդ րոպեին) և Հայկ Թաթոսյանը (66)։

Մայիսի 25-ին Վահագն Մինասյանի սաները հաղթել էին 2։1 հաշվով։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա