Logo

Մ23 ԵԱ. Հայկ Խլոյանը՝ բրոնզե մեդալակիր (տեսանյութ)

22:28 / 15.03.2023Ըմբշամարտ
Հայկ Խլոյան

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտված հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճեց երեք բրոնզե և մեկ արծաթե մեդալ:

Արմեն Բաբալարյանի գլխավորած թիմի կազմում վերջին մեդալը նվաճեց Հայկ Խլոյանը (97 կգ): Բրոնզե մեդալի համար գոտեմարտում հայ ըմբիշը 6-0 հաշվով հաղթեց լիտվացի Մինդուագուաս Վենկաիտիսին:

Խլոյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 2-3 հաշվով պարտվել էր հունգարացի Ալեքս Գերգոյին, որը հասել էր եզրափակիչ՝ հնարավորության տալով Հայաստանի ներկայացուցչին անցկացնել սփոփիչ գոտեմարտեր:

Առաջին սփոփիչ գոտեմարտում Խլոյանը 9-0 հաշվով հաղթել էր լեհ Յակուբ Կամիլին, իսկ երկրորդում շանս չէր տվել թուրք Ֆաթիհ Օնվերմեզին` 9-1:

Աշոտ Խաչատրյանը (67 կգ) բրոնզե մեդալի համար գոտեմարտում 5-5 հաշիվը գրանցեց իսրայելցի Շոն Նադորգինի հետ, սակայն մրցակիցը հաղթեց վերջին միավորը վաստակելու շնորհիվ:

Ավելի վաղ Հայաստանի հավաքականից արծաթե մեդալակիր էր դարձել Կարապետ Մանվելյանը (55 կգ), իսկ Հովհաննես Հարությունյանը (87 կգ) և Ալբերտ Վարդանյանը (130 կգ) նվաճել էին բրոնզե մեդալ։ Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ23 հավաքականը ԵԱ-ին մասնակցում էր 10 ըմբիշով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա