Logo

Մ23 ԵԱ. Հայկ Պապիկյանը՝ արծաթե մեդալակիր

21:05 / 18.03.2023Ըմբշամարտ
null

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Պապիկյանը (70 կգ) եզրափակիչում 0-10 հաշվով պարտվեց ադրբեջանցի Մագոմեդ Բաշիր Խանիևին ու բավարարվեց արծաթե մեդալով:

Հայ ըմբիշը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որում 10-0 հաշվով հաղթել էր լեհ Մատեուշ Լուշինսկիին, իսկ քառորդ եզրափակիչում 5-0 հաշվով առավելության էր հասել Ֆրանսիան ներկայացնող Մուհամեդ Սանգարիևի նկատմամբ: Կիսաեզրափակիչում Պապիկյանը 9-0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել Գերմանիայի ներկայացուցիչ Շամիլ Ուստաևի նկատմամբ:

Հիշեցնենք, որ Հայաստանի ներկայացուցիչներից բրոնզե մեդալ է նվաճել Էդիկ Հարությունյանը (57 կգ), եզրափակիչ են դուրս եկել Կնյազ Իբոյանն (86 կգ)  ու Մեժլում Մեժլումյանը (61 կգ), իսկ Նարեկ Գրիգորյանը (79 կգ) կգոտեմարտի բրոնզե մեդալի համար: Սերգեյ Սարգսյանը (92 կգ) մեկնարկային գոտեմարտում  6-17 հաշվով պարտվել է վրացի ըմբիշին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա