Logo

Մ23 ԵԱ. Կնյազ Իբոյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ

15:41 / 18.03.2023Ըմբշամարտ
null

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում շարունակվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Կնյազ Իբոյանը (86 կգ) դուրս է եկել կիսաեզրափակիչ:

Հայ ըմբիշը 7-5 հաշվով հաղթել է ադրբեջանցի մրցակցին:

Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Էդիկ Հարությունյանը (57 կգ) պայքարը սկսել է քառորդ եզրափակիչից, որտեղ 2-3 հաշվով պարտվել է թուրք Թոլգա Օզբեկին: Վերջինը եզրափակիչում է, ու Հայաստանի ներկայացուցիչը բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն ունի։ Մարտի 18-ին Հարությունյանը սփոփիչ գոտեմարտում հաղթել է լեհ Ռոման Շչևցին և բրոնզե մեդալը կվիճարկի ադրբեջանցի Նուրադին Նովրուզովի հետ:

Նարեկ Գրիգորյանը (79 կգ) որակավորման փուլում 4-0 հաշվով հաղթել է իսպանացի Գաբրիել Ռամոսին, սակայն քառորդ եզրափակիչում 4-14 հաշվով պարտվել է հույն Գեորգիոս Կուգիումցիդիսին, որը դուրս է եկել եզրափակիչ։ Մարտի 18-ին Գրիգորյանը բրոնզե մեդալը կվիճարկի ադրբեջանցի Սաբուհի Ամիրասլանովի հետ։

Մեժլում Մեժլումյանը (61 կգ) մեկնարկային գոտեմարտում 10-0 հաշվով առավելության է հասել ֆրանսիացի ներկայացուցիչ Ադամ Բիբոուլատովի նկատմամբ, ապա նույն հաշվով հաղթել է մոլդովացի Դանիել Ռիտերին և դուրս եկել կիսաեզրափակիչ: 

Սերգեյ Սարգսյանը (92 կգ) մեկնարկային գոտեմարտում զիջել է վրացի ըմբիշին:

Հիշեցնենք, որ եզրափակիչի ուղեգիր է նվաճել Հայկ Պապիկյանը (70կգ), որը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, 10-0 հաշվով հաղթել էր լեհ Մատեուշ Լուշինսկիին, իսկ քառորդ եզրափակիչում 5-0 հաշվով առավելության էր հասել Ֆրանսիան ներկայացնող Մուհամեդ Սանգարիևի նկատմամբ: 

Երեք գոտեմարտերում հայ ըմբիշը միավոր չի տվել մրցակիցներին՝ 24-0: Մարտի 18-ին կայանալիք եզրափակիչում Հայկ Պապիկյանը կմրցի Ադրբեջանը ներկայացնող Մագոմեդ Խանիևի հետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա