Logo

Մ23 տարեկանների հայ ծանրորդները անհաջող են մեկնարկում Եվրոպայի առաջնությունում

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 06.12.2016ՍՊՈՐՏ
սմբատ մարգարյան ծանրորդ - Մ23 տարեկանների հայ ծանրորդները անհաջող են մեկնարկում Եվրոպայի առաջնությունում

Իսրայելի  Էյլաթ քաղաքում ընթանում է ծանրամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը:

Այս տարիքային խմբում Հայաստանը ներկայացել է 8 ծանրորդով (Իզաբելլա Յայլյան  58կգ, Սմբատ Մարգարյան 56 կգ, Գևորգ Բաղդասարյան 62 կգ, Ռազմիկ Օլտեցյան  77 կգ,Կարուշ Ղուկասյան 94 կգ, Միքայել Միքայելյան  94 կգ, Մկրտիչ Մկրտչյան  105 կգ):

Դեկտեմբերի 5-ին մրցահարթակ դուրս եկավ 2009 թվականի Եվրոպայի պատանեկան առաջնության չեմպիոն, նույն թվականի Եվրոպայի Մ23 տարեկանների ոսկե մեդալակիր Սմբատ Մարգարյանը, որի համար ամեն ինչ այդքան էլ հաջող չդասավորվեց: 56կգ քաշային կարգում Մարգարյանը մրցակցեց 8 ծանրորդների հետ, սակայն, ցավոք, գրանցեց վատագույն 2-րդ արդյունքը և 6 մոտեցումներից կարողացավ հաջողությամբ կատարել միայն երկուսը ու ավարտեց ելույթը երկամարտի 226 կգ արդյունքով:

Մ23 տարեկաններից հաջորդը իր ուժերը փորձեց 62 կգ քաշային կարգում հանդես եկող Գևորգ Բաղդասարյանը, որը պոկում վարժությունում կարողացավ բարձրացնել միայն 110 կգ ծանրաձողը, հրում վարժությունում էլ Գևորգը միայն 2-րդ մոտեցումից հետո կարողացավ հրել 145 կգ, սակայն 3-րդ ՝ 154 կգ մոտեցումը, հայ ծանրորդը ձախողեց: Գևորգ Բաղդասարյանը երկամարտի 255 կգ արդյունքով տեղ գտավ վերջին հորիզոնականում:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա