Logo

Մ23ԵԱ. Էդիկ Հարությունյանը հաղթեց թուրք ըմբշամարտիկին և բրոնզե մեդալ նվաճեց, Նարեկ Հարությանն ու Հրաչյա Մարգարյանը՝ արծաթե մեդալակիրներ

Հեղինակ
Վարդան Ղազարյան
21:32 / 12.03.2022ՍՊՈՐՏ
null

Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում ընթանում է ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը:

57 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Էդիկ Հարությունյանը 10-0 հաշվով հաղթեց թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ նվաճեց։

Էդիկ Հարությունյանը մեկնարկում պարտվել էր վրացի Գեորգի Գեգելաշվիլիին։ Վերջինս հասել էր եզրափակիչ, իսկ մեր մարզիկը բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն ստացել։

65 կգ քաշային կարգում Հրաչյա Մարգարյանը եզրափակիչում գոտեմարտեց Զիրադին Բայրամովի հետ և արծաթե մեդալ նվաճեց: Մինչ այդ, Մարգարյանը հաջորդաբար հաղթել էր Դոմինիկ Լարիցին (Շվեյցարիա)՝ 10-2 հաշվով , Լեոն Գերշտեմբերգերին (Գերմանիա)՝ 11-1, Այուբ Մուրատովիչին (Բելգիա)՝ 4-2:

70 կգ քաշային կարգում էլ, Նարեկ Հարությունյանը պարտվեց վրացի Գեորգի Էլբակիձեին և արծաթե մեդալ նվաճեց: Եզրափակիչ հասնելու ճանապարհին Նարեկը հաղթել էր Ֆատի Վեյսելին (Հյուսիսային Մակեդոնիա)՝ 8-6 և Իվան Նիկոլաևին (Բուլղարիա)՝ 6-2:

 

Մ23 ԵԱ. Նարեկ Հարությունյանը ցավալի պարտություն կրեց եզրափակչում և դարձավ արծաթե մեդալակիր 🇦🇲

Posted by Wrestling - Armenia on Saturday, March 12, 2022

 

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա