Logo

Մակգրեգորն ու Մեյվեզերը կարող են ռևանշ մենամարտ անցկացնել

Հեղինակ
Վարդան Ղազարյան
10:42 / 25.06.2022Բռնցքամարտ
null

UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մակգրեգորն ու ամերիկացի լեգենդար բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզերը կարող են ռևանշ մենամարտ անցկացնել՝ հաղորդում է fighthype.com-ը։

Մեյվեզերն ու Մակգրեգորն այժմ բանակցություններ են վարում։ Մեյվեզերն ահռելի գումար կվաստակի, եթե կողմերը կարողանան համաձայնության հասնել։

Մակգրեգորի ու Մեյվեզերի առաջին մենամարտը կայացրել էր 2017 թվականի օգոստոսին։ 10-րդ ռաունդում՝ ամերիկացու ուժգին հարձակումից հետո, մրցավարը կանգնեցրել էր հանդիպումը՝ Ֆլոյդի օգտին գրանցելով տեխնիկական նոկաուտով հաղթանակ։ Մակգրեգորը 2021 թվականից ասպարեզ դուրս չի եկել։

Իռլանդացին երկար ժամանակ վերականգնվում էր ոտքի կոտրվածքից, որն ստացել էր 2021 թվականի հուլիսի 11-ին։ Ինչ վերաբերում է Մեյվեզերին, նա Մակգրեգորի հետ մենամարտից հետո չի մասնակցել ցուցադրական մենամարտերի։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա