Logo

Մակրոն. «Պետք է պայքարել, որ Մբապեն մնա ՊՍԺ-ում»

Հեղինակ
Վարդան Ղազարյան
20:21 / 21.04.2022ՍՊՈՐՏ
null

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ցանկանում է, որ Կիլիան Մբապեն մնա ՊՍԺ-ում։

«Ցավոք, Կիլիան Մբապեի՝ «Մարսել» տեղափոխությունը (Մակրոնը «Մարսելի» երկրպագու է - խմբ.) անգամ չի դիտարկվում։ Եթե նա պատրաստ լիներ, ես կպայքարեի, բայց նա շատ արագ ինձ մերժեց։

Պետք է պայքարել, որ Մբապեն մնա Ֆրանսիայի առաջնությունում, քանի որ նա անհավանական ֆուտբոլիստ է»,- ասել է Մակրոնը Quotidien-ի եթերում։ 

Հաղորդվում էր, որ Մակրոնն ու Մբապեն 2018 թվականից պարբերաբար շփվում են:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա