Logo

Բռնցքամարտի ԵԱ. Մադոյանի փայլուն վաղաժամ հաղթանակը

Հեղինակ
Հրայր Նազարյան
15:53 / 26.05.2022Բռնցքամարտ
Գուրգեն Մադոյան

Երևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր երկրորդ հրաշալի հաղթանակը գրանցեցին Հայաստանի ներկայացուցիչները։

67 կգ քաշային Գուրգեն Մադոյանը 1/8 եզրափակիչում պարզապես ջախջախեց ֆինն Բենջամին Կարլ Էրիկսոնին։ Հայ մարզիկը բացահայտ առավելություն ուներ, որը հետզհետե մեծացնում էր։ Երկրորդ ռաունդում նա երկու անգամ նոկդաունի ենթարկեց մրցակցին և մրցափուլի ավարտից շուրջ 1,5 րոպե առաջ մրցավարը, դադարեցնելով մենամարտը, հաղթող ճանաչեց մեր հայրենակցին։

Մինչև այդ Հովհաննես Բաչկովը (63,5 կգ) գեղեցիկ հաղթանակ էր տարել անգլիացի Ջոզեֆ Թայերսի նկատմամբ և նույնպես անցել էր քառորդ եզրափակիչ։

Այսօր՝ ցերեկային մրցահերթում, 1/8 եզրափակիչի մենամարտ է անցկացնելու նաև աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը (92 կգ-ից բարձր), որի մրցակիցն է լինելու բոսնիացի Յուրայ Սոլդոն։ Երեկոյան նույն փուլում Նարեկ Մանասյանը (92 կգ) ռինգ է դուրս գալու սլովակ Դավիդ Միխալեկի դեմ։

Առաջնությանը հայտավորված Հայաստանի 13 բռնցքամարտիկներից առայժմ պայքարին ներգրավվել են միայն 6-ը։ Քառորդ եզրափակիչ են անցել նաև Համբարձում Հակոբյանը (80 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ)։ Պարտվել և պայքարը լքել են Ջանիկ Սահակյանը (54 կգ), Կարեն Տոնականյանը (60 կգ), Նարեկ Զախարյանը (71 կգ) և Վախթանգ Հարությունյանը (75 կգ)։

Առաջնության մենամարտերը կարող եք դիտել  «Վիվառո սպորտ պլուս»  և  «Վիվառո Արենա»  հեռուստաալիքներով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա