Logo

Մադրիդի «Աթլետիկոն» ամառային ճամբար կանցկացնի Հայաստանում

14:38 / 05.04.2024Ֆուտբոլ
null

Մադրիդի «Աթլետիկոն» պատանի ֆուտբոլիստների համար ամառային ճամբար կբացի Հայաստանում։ Իսպանական գրանդի ճամբարը կլինի Արմավիրում՝ «Սարդարապատ» ակումբի մարզաբազայում։

«Սարդարապատ» ֆուտբոլային ակումբի հիմնադիր նախագահ Սևան Կարիանը լրագրողների հետ հանդիպմանը նշել է, որ իսպանական կողմի հետ կնքվել է 5 տարվա համագործակցության պայմանագիր:

Վերջինիս հրավերով Երևան է ժամանել «Աթլետիկոյի» միջազգային զարգացման համակարգող Կառլոս Կանո Լորենցոն: Իսպանացի մասնագետը պատմել է Հայաստան այցի նպատակների մասին։

«Հայաստան եմ եկել ոչ միայն «Սարդարապատի» հետ համագործակցության համար, այլ նաև հայկական ֆուտբոլին ծանոթանալու: Ցանկանում ենք հասկանալ նաև, թե Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ինչպես է տեսնում մասսայական ֆուտբոլի զարգացումը։

Այստեղ երեխաները շատ են հետաքրքրված ֆուտբոլով։ Մեր ճամբարում կօգնենք նրանց դառնալ լավագույն ֆուտբոլիստներ: Մեզ համար կարևոր է, որ պատանի ֆուտբոլիստները տեսնեն ու մարզվեն մեր ակումբի մարզիչների հետ: Մեզ համար մեծ ոգեւորություն է, որ «Աթլետիկո Մադրիդը» գալիս է Հայաստան»,- նշել է Կառլոս Կանո Լորենցոն։

Ֆոտո՝ «Սարդարապատի» մամուլի ծառայությունը

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա