Logo

Մադրիդի դատարանը «Բավարիայի» ֆուտբոլիստին ազատազրկելու որոշում է կայացրել

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 13.10.2021ՍՊՈՐՏ
դատարանը Բավարիայի ֆուտբոլիստին ազատազրկելու որոշում է կայացրել - Մադրիդի դատարանը «Բավարիայի» ֆուտբոլիստին ազատազրկելու որոշում է կայացրել

Մադրիդի դատարանը Ֆրանսիայի հավաքականի ու «Բավարիայի» ֆուտբոլիստ Լուկաս Էրնանդեսին ազատազրկելու որոշում է կայացրել՝ գրում է AS-ը:

Աղբյուրի պնդմամբ՝ որոշումը պայմանավորված է նրանով, որ ֆուտբոլիստը խախտել է դատարանի՝ ավելի վաղ կայացրած սահմանափակման վճիռի պայմանները: Այժմ Էրնանդեսն ստիպված է հոկտեմբերի 19-ին ներկայանալ ու ընտրել այն վայրը, որտեղ կկրի պատիժը:

Էրնանդեսի փաստաբաններն անմիջապես բողոք են ներկայացրել վերաքննիչ դատարան: Եթե բողոքը չբավարարվի, Էրնանդեսը կազատազրկվի մինչև մեկ տարի ժամկետով:

2017 թվականին ֆուտբոլիստին մեղադրանք էր առաջադրվել ընկերուհու նկատմամբ բռնության համար: Դատարանը որոշել էր զույգի նկատմամբ միմյանց մոտենալու արգելք սահմանել, որից հետո նրանք համատեղ արձակուրդ են անցկացրել:

AS-ը նաև պնդում է, որ մյունխենյան ակումբը միայն վերջերս է իմացել դատական գործընթացի մասին, սակայն Էրնանդեսը ծանուցումներն ստացել է ժամանակին:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա