Logo

Մադրիդի դատարանը երկրորդ անգամ է արդարացրել Խաբի Ալոնսոյին

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 26.11.2019ՍՊՈՐՏ
Vom Vorwurf des Steuerbetrugs freigesprochen Xabi Alonso kommt zum Gerichtsverfahren in Madrid - Մադրիդի դատարանը երկրորդ անգամ է արդարացրել Խաբի Ալոնսոյին
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 05:12

-

-

Մադրիդի դատարանը երկրորդ անգամ է արդարացրել Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Խաբի Ալոնսոյին, որը ներկայումս մարզչական գործունեություն է ծավալում  «Ռեալ Սոսյեդադ Բ»-ում: Աշխարհի և Եվրոպայի չեմպիոնն անմեղ է ճանաչվել Իսպանիայի հարկային օրենքները խախտելու գործով: Այս մասին հաղորդում է Onda Cero-ն:

Ըստ աղբյուրի տեղեկության՝ դատախազությունն Ալոնսոյի համար պահանջել է 2,5 տարվա ազատազրկում 2010, 2011 ու 2012 թվականներին գրանցված 3 խախտումների համար: Սակայն դատարանը գտել է, որ նախկին ֆուտբոլիստն օրենքի խախտում թույլ չի տվել:

Ալոնսոն իր մարզական կարիերան սկսել է «Ռեալ Սոսյեդադում»: Նա Սան Սեբաստիանը ներկայացնող ակումբում 1999-2004թթ․ ընկած ժամանակահատվածում մասնակցել է ավելի քան 100 մրցավեճի, ինչից հետո ելույթները շարունակել «Էյբարում»: «Սոսյեդադին» 2002/03թթ․ մրցաշրջանում հաջողվել է դառնալ Իսպանիայի փոխչեմպիոն:

Իսպանացին իր կարիերայի ընթացքում հանդես է եկել նաև «Լիվերպուլում», Մադրիդի «Ռեալում» և «Բավարիայում»: Նա աշխարհի չեմպիոն է, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, 2 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկությունում: Ալոնսո-ֆուտբոլիստը, ընդհանուր առմամբ, նվաճել է 18 տիտղոս:

Նա 2018/19թթ․ մրցաշրջանում մարզել է «Ռեալի»՝ մինչև 14 տարեկան ֆուտբոլիստներից բաղկացած թիմը:

Ալոնսո․ «Գնացի «Բավարիա», որպեսզի բացահայտեմ Գվարդիոլայի գաղտնիքները»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա