Logo

Մադրիդի «Ռեալը»՝ Չեմպիոնների լիգայի 14-ակի գավաթակիր (տեսանյութ)

Հեղինակ
Վարդան Ղազարյան
01:33 / 29.05.2022ՍՊՈՐՏ
null

Չեմպիոնների լիգա, եզրափակիչ

«Լիվերպուլ» 0-1 «Ռեալ Մադրիդ»

Գոլը՝ Վինիսիուս Ժունիոր՝ 59՛

ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսպիսով՝ Մադրիդի «Ռեալը» Վինիսիուս Ժունիորի գոլի շնորհիվ հաղթում է «Լիվերպուլին» և իր պատմության մեջ 14-րդ անգամ նվաճում Չեմպիոնների լիգայի գավաթը։

Կարևոր փաստեր

  • Մադրիդի «Ռեալն» այժմ նվազագույնը կրկնակի ավելի է չեմպիոն դարձել մրցաշարում, քան որևէ այլ թիմ (հաջորդում է «Միլանը»՝ նվաճած 7 գավաթով): «Ռեալը» հաղթել է Չեմպիոնների լիգայի դարաշրջանում անցկացրած բոլոր 8 եզրափակիչներում:
  • Կառլո Անչելոտին միակ մարզիչն է, որ մրցաշարի հաղթող է դարձել 4 անգամ: Նա նաև միակ մարզիչն է, որի թիմերը մասնակցել են Չեմպիոնների լիգայի 5 եզրափակիչի:
  • Չեմպիոնների լիգայի 2021/22 մրցաշրջանի լավագույն ռմբարկուն Կարիմ Բենզեման է, որը մրցաշարն ավարտեց 15 գոլով:
  • Բենզեման, Կարվախալն ու Լուկա Մոդրիչը հավասարվեցին Կրիշտիանու Ռոնալդուին Չեմպիոնների լիգայում նվաճած գավաթների քանակով (5):
  • Այժմ 1-0-ն ամենահաճախ գրանցվող հաշիվն է Չեմպիոնների լիգայի եզրափակիչներում: Սա վեցերորդ եզրափակիչն է, ընդ որում՝ 3-րդն անընդմեջ, որ ավարտվում է դարպասի մեկ գրավմամբ: Առավել տարածված են նաև 1-1 և 2-1 հաշիվները, որոնք գրանցվել են 5-ական անգամ:
Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա