Logo

«Ռեալը» որոշում է կայացրել Մոդրիչի ապագայի վերաբերյալ

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
14:35 / 12.04.2022ՍՊՈՐՏ
Լուկա Մոդրիչ-Ռեալ

Մադրիդի «Ռեալն» ու Լուկա Մոդրիչը բանակցություններ են վարում նոր պայմանագրի շուրջ։

Լրագրող Ջանլուկա դի Մարցիոյի տեղեկությունով՝ խոսքը վերաբերում է գործող պայմանագիրը ևս 1 մրցաշրջանով երկարաձգելուն։

Բանակցությունների ընթացքում կողմերը հանդիպել են ֆինանսական պահանջների աննշան անհամապատասխանության։

Անցած մրցաշրջանում Մոդրիչը 10%-ով նվազեցրել է աշխատավարձը (տարեկան 12,5 միլիոն եվրոյից մինչև 11,25 միլիոն եվրո՝ հարկերից զատ)՝ օգնելու ակումբին հաղթահարել կորոնավիրուսային համաճարակի ազդեցությունը:

Այժմ կիսապաշտպանի գործակալները ցանկանում են, որ Մադրիդի «Ռեալը» վերադարձնի Լուկայի նախկին աշխատավարձը կամ գոնե այն թողնի այնպես, ինչպես հիմա է:

Մադրիդյան գրանդը ցանկանում է աշխատավարձը կրկին կրճատել:

Չնայած դրան՝ կողմերը մտադիր են շարունակել բանակցությունները և ցանկանում են ամեն ինչ անել, որ Մոդրիչը նվազագույնը ևս 1 մրցաշրջան անցկացնի Մադրիդի «Ռեալում»։

37-ամյա կիսապաշտպանը, որը մադրիդյան թիմում ելույթ է ունենում 2012 թվականի օգոստոսից, այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում ակումբի կազմում անցկացրած 36 խաղում դարձել է 3 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա