Logo

Մագնուս Կարլսենի անակնկալ պարտությունը

10:53 / 04.04.2023Շախմատ
null

Շախմատի աշխարհի գործող չեմպիոն, ՖԻԴԵ-ի դասակարգման առաջատար Մագնուս Կարլսենն անակնկալ պարտություն է կրել Champions Chess Tour-ի երկրորդ փուլ Chessable Masters արագ շախմատի օնլայն մրցաշարում։

Քառորդ եզրափակիչում նորվեգացի գրոսմայստերը 2-3 հաշվով պարտվել է ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմիևին։ 4 պարտիաներում գրոսմայստերները տարել են 2-ական հաղթանակ և հաղթողը որոշվել է արմագեդոնում։

Կիսաեզրափակիչում Վլադիսլավ Արտեմիևի մրցակիցը կլինի ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ֆաբիանո Կարուանան, որը 3-2 հաշվով հաղթել է վիետնամցի Լե Կուանգ Լիեմին։

Եզրափակիչի մյուս ուղեգիրը կվիճարկեն ամերիկացիներ Ուեսլի Սոն ու Հիկարու Նակամուրան։

Հիշեցնենք, որ Ուեսլի Սոն պայքարից դուրս էր թողել Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանին։

Champions Chess Tour-ի մրցանակային հիմնադրամը կազմում է 2 միլիոն դոլար։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա