Logo

Մագուայր. «Չցուցադրեցինք մեր լավագույն ֆուտբոլը»

11:48 / 26.11.2022ՍՊՈՐՏ
null

Անգլիայի հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Հարի Մագուայրը մեկնաբանել է ԱՄՆ-ի թիմի հետ գոլազուրկ ոչ-ոքին Կատարում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնության երկրորդ տուրում: 

«Բարձրացրել ենք նշաձողն ու յուրաքանչյուր խաղին մոտենում ենք հաղթանակի նպատակով: Ուժեղ հավաքականները շատ են: 

Խաղում էինք բարդ թիմի դեմ, որը լավ հանդիպում անցկացրեց: Կարելի է ասել՝ մենք չցուցադրեցինք մեր լավագույն ֆուտբոլը ու դեռ ավելացնելու տեղ ունենք: 

Երկրպագուները ցանկանում են շատ գոլեր տեսնել, սակայն երբեմն չի ստացվում: Կան խաղեր, որոնցում կարևոր է դարպասն անառիկ պահելը, ու դա մեզ հաջողվեց»,- անգլիացու խոսքը փոխանցում է BBC-ն:

Երկրորդ տուրից հետո Անգլիան 4 միավորով B խմբի առաջատարն է, Իրանը 3 միավորով երկրորդն: ԱՄՆ-ի և Ուելսի հավաքականները համապատասխանաբար 2 և 1 միավորներով երրորդ և չորրորդ տեղում են:
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա