Բաժիններ

ԼՐԱՑՈՒՑԻՉ

    • ՍՊՈՐՏ

«Մահաբեր բժիշկը». Ինչպես ամերիկյան ֆուտբոլի աստղը դարձավ մարդասպան

Մի օր  Քրիստոֆեր Դանչը զանգ ստացավ իր դպրոցական ընկերոջից՝ Ջերի Սամերսից. «Եղբայր, ինչպե՞ս են գործերդ։ Լսել եմ՝ դու հրաշալի վիրաբույժ ես դարձել, կարո՞ղ ես բուժել մեջքս, թե չէ ցավերի պատճառով արդեն երկու տարի է՝ չեմ կարողանում քնել»։

«Բժշկության աստվածը», ինչպես Դանչն էր իրեն անվանում, զննում կատարելուց հետո մեկ շաբաթից վիրահատություն նշանակեց։ Մինչև պատասխանատու վիրահատությունը, բժիկն ընկերոջն ասաց, որ իրենց երկուսին էլ պետք է թուլանալ, և նրանք միասին տարբեր բարերում սկսեցին արբել։

Ջերիի վստահությունը Դանչի նկատմամբ ավելի ամրապնդվեց ոչ միայն որպես ընկեր, այլ նաև որպես մասնագետ։ Սակայն, ինչպես հետագայում պարզվեց, այդ երեկո Սամերսը վերջին անգամ իրեն մարդ զգաց… «Մսագործ-բժիշկը» վնասել էր Ջերիի ողնաշարային զարկերակը, որի հետևանքով ուժեղ արյունահոսություն էր սկսվել։ Դանչը վերքը մշակել էր սխալ դեղորայքով, որի հետևանքով ողնաշարն անշարժացել էր։ Մի քանի շաբաթ  վերակենդանացման բաժանմունք, խոր դեպրեսիա ու քայլելու անհաջող փորձեր։ Այդպես ավարտվեց վստահությունը հին ընկերոջ նկատմամբ, որին կոլեգաները «Մահաբեր բժիշկ» էին անվանում։

Ջերի Սամերս 1

Քրիսն ու Ջերին ընկերացել էին դեռ երեխա ժամանակ՝ ամերիկյան ֆուտբոլի խաղահրապարակում։ Մարզիչները ոգևորում էին Ջերին իր թեթևության և արագության համար, իսկ թիկնեղ ու անփույթ Քրիսն իր հասցեին միայն դժգոհություններ էր լսում։ Դանչը երազում էր խաղալ Ֆուտբոլի ազգային լիգայում, տանջում էր իրեն մարզասրահներում և անձնական մարզչի մոտ։ Բարձր դասարաններում Քրիսն իր քաշը հասցրեց 100+ կիլոգրամի և որոշ ժամանակ անց գնաց քոլեջ ընդունվելու՝ հույսով, որ կխաղա Կոլորադոյի իր սիրելի թիմում։ Նրա մտերիմ ընկերներից մեկը՝ Ռալֆ Սթուքսը, պատմում է.

«Դանչի երազանքը իրականացավ, բայց նա հիմնականում որպես պահեստային էր մնում, իսկ երբ դուրս էր գալիս խաղադաշտ, կոպիտ սխալներ էր թույլ տալիս։ Քրիսը խնդրում էր իրեն շանս տալ, փորձում էր նորից ու նորից, բայց կրկին սխալվում»։

Մի քանի տարուց Դանչն ընդունվեց Մեմֆիսի համալսարան որպես թերապևտ։ Քրիսը ցանկանում էր խաղալ տեղի թիմում, բայց մարզիչը հենց սկզբից ազնվաբար ասաց նրան, որ չի «ձգի»։ Ֆուտբոլիստն այնպես նեղվեց, որ նույնիսկ մի քանի օր մեկուսացավ։ Դեպրեսիայի մեջ «խրված», նստած բարի անկյուններից մեկում՝ նա պատահաբար հեռուստացույցով լսեց մի շատ բարձր վարձատրվող վիրաբույժի մասին, որից հետո նա իրեն հավատացրեց, որ ուզում է դառնալ վիրաբույժ։ Հետո ինչ-որ ծրագրով գնաց Տենեսիի համալսարան, որը թույլ տվեց նրան միանգամից գիտական երկու  աստիճան վաստակել՝ բժշկության դոկտոր և գիտության դոկտոր։ Դանչն այնտեղ ուսումնասիրեց գլխուղեղի քաղցկեղի առանձնահատկություններն ու այլ կարևոր բաներ։

Տենեսիում Քրիսը ստացավ գերազանցության դիպլոմ և աշխատանքի ընդունվեց համապատասխան հաստատություն, որը կոչվում է DiscGenics։ 2006թ-ին մասնագետը ծանոթացավ ռուս երկու գիտնականի հետ, որոնք զգալի առաջընթաց էին գրանցել ցողունային բջիջների տեխնոլոգիայի ոլորտում: Համագործակցությունը խոստումնալից էր, եթե չլիներ Դանչի վերաբերմունքն աշխատանքին: «Մի առավոտ ես եկա Քրիսի տուն։ Նա մոռացել էր մեր հանդիպման մասին և ինձ ողջունեց մի բաժակ օղիով ու նարնջի հյութով։ Մինչև նա կարգի էր բերում իրեն, ես սեղանին տեսա կոկաինի մնացորդներ», - պատմում է ընկերության ներդրող Ռենդ Փեյջը, որը պարտադրել էր Դանչին աշխատանքից հեռացնել:

Ջերի Սամերս 2

Բոլորը հիասթափված էին նրանից, նշանակված 1000 վիրահատության փոխարեն Քրիսը կատարել էր ոչ ավելի, քան 100 վիրահատություն։ Դա խանգարեց բժշկին գնալ Դալլաս և ընդունվել վիրաբուժական կլինիկա աշխատանքի։

«Ես տեսնում եմ, որ այդ նահանգում վիրաբուժական մոտեցումներն արդեն հին են. դե ինչ, պետք է ցույց տալ, թե ինչպես պետք է աշխատել»,- կոլեգաների մոտ մեծամտում էր երիտասարդ մասնագետը։ Դեկտեմբերին Դանչը վիրահատություն անցկացրեց բժիշկ Մարկ Հայլի հետ և ստիպում էր հեռացնել հիվանդի ողնաշարի նյարդը, Հայլը նրան թույլ չէր տալիս, որի պատճառով վիրահատությունը կռվի վերածվեց։ Ավելի ուշ հանձնաժողովը պարզեց, որ նյարդի հեռացումը անշարժացման կհացներ հիվանդին։

«Շատ տարօրինակ էր նրա պահվածքը որպես առաջին կուրսեցի»,- մեկնաբանել էր բժիշկ Մարկը։

Մյուս հիվանդներն ավելի քիչ բախտավոր էին: Բարի Մորգուլոֆի վիրաբույժը կոտրեց նրա ողնաշարի սկավառակը՝ պատճառելով ձախ ոտքի թմրություն և մեջքի ուժեղ ցավ։ Բժիշկը կտրեց Քելի Մարտինի հիմնական զարկերակը. դժբախտ տղամարդը մահացավ մի քանի ժամ անց՝ արյան կորստից։ Քրիսի աշխատանքը հանգեցրեց նրան, որ 63-ամյա Ֆլոելա Բրաունն արյան մակարդուկ ունեցավ և մահացավ կաթվածից: 70-ամյա Մերի Էֆուրդը մնաց ընդմիշտ անդամալույծ. «Բժիշկ Մահն» անդամահատեց նրա նյարդային արմատը և վիրահատության ժամանակ մեջքի մեջ թողեց վիրահատական գործիքներից մեկը։ Դանչը հեռացվեց կլինիկայից և մեկ ամսով զրկվեց արտոնագրից, որից հետո նա վերադարձավ Կոլորադո։ 

Ջերի Սամերս 3

Այս քաղաքում ևս Դանչը  երկու աշխատատեղ փոխեց, նա հասցրեց սարսափելի համբավ ստեղծել։ Ինչպես պարզեց հետաքննությունը, բուժհաստատությունները վարձում էին նյարդավիրաբույժների՝ տարեկան միլիոնավոր դոլարների պետական նպաստ ստանալու նպատակով։ Սա թույլ տվեց մսագործին շարունակել խեղել մարդկանց ճակատագրերն ու  սպանել նրանց։ Նա կտրեց  Ջեֆրի Գլայդվելի զարկերակը, վնասեց կերակրափողը, իսկ վերքը կարելուց առաջ վիրահատական սպունգը թողեց կոկորդում։ Ընդհանուր առմամբ, Դանչն ունի 38 վիրահատություն, որից հետո 31 հիվանդ անդամալույծ է մնացել կամ ծանր վիրավորվել, իսկ չորսը մահացել են։

Կոլեգաների խոսքով՝ վիրահատությունների ժամանակ Քրիստոֆեր Դանչն իրեն ոչ ադեկվատ էր պահում, նրանից ալկոհոլի հոտ էր գալիս, և շատ իմպուլսիվ էր։ 

«Թվում էր, թե նա իրեն հազիվ է զսպում, որ դակիչով և տնտեսական այլ սուր ծակող գործիքներով չծակի ոչ միայն հիվանդին, այլև կողքիններին»,- ասում էր նախկին կոլեգա Էնդի Գարլոուն։

Աշխատանքն ու աշխատանքի իրավունքը ցմահ կորցնելուց հետո՝ 2013թ-ին, վիրաբույժն ամբողջովին «ցնդեց»։ Ոստիկանությունը մի քանի անգամ նրան հարբած բռնեց ղեկին, իսկ 2014թ-ին ձեռքերն ու դեմքն արյունոտ նա բանկի դռների մոտ գոռում էր. «Փրկե՜ք ինձ, իմ ընտանիքը վտանգի մեջ է»։ 

Ջերի Սամերս 4

Մի քանի օր անց նա խանութից տաբատ գողացավ և հայտնվեց հոգեկան վերականգնողական կենտրոնում։ 2015թ-ին Դանչն իմացավ, որ մի քանի հիվանդ բողոք է գրել իր դեմ, և փորձեց ապաստան գտնել Մեքսիկայում։ Վիրաբույժին բռնեցին հենց սահմանին և ձերբակալեցին՝ մարդկանց առողջությանը դիտմամբ վնաս հասցնելու մեղադրանքով։ Լրագրողները սկսեցին քրքրել նրա բոլոր մութ գործերը, ինչպես նաև գտան նրա էլեկտրոնային նամակը ուղղված եղբորը, որտեղ  նա պատմում էր, որ իրեն համարում է սառնարյուն մարդասպան։ Փորձաշրջանի ընթացքում Քրիստոֆերը համացանցում գտնում էր իր հասցեին գրված վատ մեկնաբանություններն ու, ի պատասխան, գովում իրեն այլ անուններից, ինչի շնորհիվ շարունակում էր աշխատել։

Դատարանը նրան մեղավոր ճանաչեց, և ցմահ ազատազրկեց։ Ամերիկյան դատական բժշկության մեջ սա ամենախիստ ու արդար պատիժն էր։ Դատարանում Քրիսը խոստովանեց, որ սպանությունների միջոցով վրեժ էր լուծում մանկության անկատար երազանքների և իր տաղանդը չգնահատելու համար։ 2021 թվականի ամռանն էկրան բարձրացավ «Բժիշկ Մահը» սերիալը, իսկ ռուսական հարթակներում սերիալը հայտնվեց «Վատ բժիշկը» անվամբ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
    • Ընթերցեք նաև

Կամո Հովհաննիսյանը՝ ՂՊԼ-ի 11-րդ տուրի խորհրդանշական թիմում

  • 12

«Բավարիան» 4 տարվա պայմանագիր է առաջարկել «Բարսայի» ֆուտբոլիստին

  • 90

Հայտնի է՝ երբ «Ռեալը» կհայտարարի Մբապեի տրանսֆերի մասին

  • 351

Չորս մեդալ՝ Էստոնիայի միջազգային մրցաշարից

  • 20

Աղբյուր. Դի Մարիան նախնական պայմանագիր է կնքել իտալական գրանդի հետ

  • 680

Մխիթարյանն ամեն գնով ցանկանում է մասնակցել Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչին

  • 382

Ջոկովիչը նշել է՝ որ ֆուտբոլիստն է իրեն ոգեշնչում

  • 316

Ֆերդինանդը՝ Ռոնալդուի ապագայի մասին

  • 206

Աղբյուր. Մեսին 2023 թվականին կհեռանա եվրոպական ֆուտբոլից

  • 892

4 հայաստանցի կմասնակցի Իսպանիայի միջազգային մրցաշարին

  • 30

Հայաստանի թիմը լավագույններից է հաշմանդամային բազկամարտի Եվրոպայի առաջնությունում 

  • 27

Goal-ը թարմացրել է «Ոսկե գնդակի» հավակնորդների անվանացուցակը (թոփ-10)

  • 1170

«Բավարիան» Լևանդովսկիին փոխարինող է գտել Անգլիայում

  • 633

Ալվեսը խնդրանքով դիմել է «Բարսելոնայի» ղեկավարությանը

  • 1559

Հայաստանի մարզուհիները հրաժեշտ տվեցին աշխարհի առաջնությանը 

  • 37

Դիբալան չի կարողացել զսպել արցունքները «Յուվեի» կազմում տնային վերջին խաղից հետո (ֆոտո)

  • 370