Logo

Մահացել է «Աթլետիկի» լեգենդ Խոսե Ֆրանսիսկո Ռոխոն

16:05 / 24.12.2022ՍՊՈՐՏ
null

Մահացել է Իսպանիայի հավաքականի և Բիլբաոյի «Աթլետիկի» նախկին կիսապաշտպան Խոսե Ֆրանսիսկո Ռոխոն, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Իսպանացին, որը հայտնի է եղել ձախ ոտքի հուժկու հարվածով, կյանքին հրաժեշտ է տվել 75 տարեկանում:

Ռոխոն բասկյան ակումբի լեգենդներից է: Նա «Աթլետիկի» գույները պաշտպանել է 1965-1982-ին, անցկացրել 541 խաղ ու խփել 67 գոլ: Իսպանացին «Աթլետիկի» կազմում 3 անգամ դարձել է Իսպանիայի գավաթակիր:

Մարզչական կարիերայի ընթացքում Ռոխոն աշխատել է «Աթլետիկի» երկրորդ թիմում, իսպանական «Սալամանկայում», «Սելտայում», «Օսասունայում», «Սարագոսայում» և «Ռայո Վալյեկանոյում»: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա