Logo

Մահացել է «Friends» հեռուստասերիալի դերասանը

Հեղինակ
tigran5
00:00 / 25.10.2021ՍՊՈՐՏ
20040512 gaf u43 098 pic4 zoom 1500x1500 39920 - Մահացել է «Friends» հեռուստասերիալի դերասանը

ԱՄՆ-ում 59 տարեկան հասակում մահացել է ամերիկացի դերասան Ջեյմս Մայքլ Թայլերը, ով մարմնավորել է Գյունթերին՝ «Friends» հեռուստասերիալում. հաղորդում է BBC-ն՝ հղում անելով արտիստի մենեջերին:

Friends-ում Գյունթերն աշխատում էր որպես մատուցող և մենեջեր խորհրդանշական Central Perk սրճարանում:

«Աշխարհը նրան ճանաչում էր որպես Գյունթեր, բայց Մայքլի մտերիմները նրան հիշում են որպես դերասան, երաժիշտ, քաղցկեղի դեմ պայքարի ակտիվիստ և սիրող ամուսին», – ասաց մենեջերը:

Այս ամառ հայտնի դարձավ, որ 59-ամյա Թայլերի մոտ 4-րդ փուլի քաղցկեղ են ախտորոշվել։ Թայլերը բացատրել է, որ իր մոտ շագանակագեղձի քաղցկեղ է ախտորոշվել 2018 թվականին: Դա տեղի ունեցավ շատ ուշ, երբ հիվանդությունն արդեն տարածվել էր ամբողջ մարմնով մեկ։ Հիվանդությունը ախտահարել է ոսկորները և ողնաշարը, ինչի հետևանքով վերջույթները կաթվածահար են եղել։

Բժիշկները դերասանին հորմոնային թերապիա են նշանակել, որն առաջին տարին լավ է աշխատել, սակայն նրա վիճակը վատացել է կորոնավիրուսային պանդեմիայի ժամանակ։


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա