Logo

Գերմանիայում վախճանվել է ֆուտբոլի օլիմպիական չեմպիոն Հանս-Յուրգեն Դերները

Հեղինակ
Հրայր Նազարյան
18:33 / 19.01.2022ՍՊՈՐՏ
null

Գերմանիայի ֆուտբոլային միությունը հայտնել է օլիմպիական չեմպիոն Հանս-Յուրգեն Դյորների մահվան մասին։

Երբեմնի անվանի հարձակվողը վախճանվել է 70 տարեկանում։ Դյորները 100 հանդիպում է անցկացրել Գերմանական դեմոկրատական հանրապետության հավաքականի կազմում և դարձել 1976 թվականի օլիմպիական չեմպիոն։ 

Ակումբային մակարդակով հանդես է եկել Դրեզդենի «Դինամոյում», որի գույները պաշտպանել է 1969-86 թվականներին։ Բոլոր մրցաշարերում մասնակցել է ընդհանուր առմամբ 558 խաղի և խփել 101 գոլ։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա