Logo

Վախճանվել է NBA-ի թիմերում երբևէ ընդգրկված միակ բասկետբոլիստուհին

Հեղինակ
Հրայր Նազարյան
17:47 / 19.01.2022ՍՊՈՐՏ
null

ԱՄՆ-ի Միսիսիպի նահանգում 66 տարեկանում վախճանվել է Հյուսիսային Ամերիկայի Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) թիմերի ընտրությունն անցած միակ մարզուհի Լուսիա Հարիսը՝ հայտնում է կազմակերպության կայքը։

«Խորապես վշտացած ենք այն տեղեկությունից, որ մեր հրեշտակ, մայրապետ, քույր, մայր, տատիկ, Օլիմպիական խաղերի մրցանակակիր, բասկետբոլի թագուհի Լուսիա Հարիսն այսօր անսպասելիորեն վախճանվել է։ Վերջին ամիսները մեծ ուրախություն էին պարգևել Հարիսին. նա տեղեկացել էր կրտսեր որդու առաջիկա ամուսնության մասին և ճանաչման արժանացել իր պատմությունն աշխարհին ներկայացրած վավերագրական կինոնկարի նկարահանումից հետո»,- նշված է մարզուհու ընտանիքի տարածած հայտարարությունում։

Լուսիա Հարիսը 1977 թվականին արժանացել էր «Նյու Օռլեան Ջազ» ակումբի ուշադրությանը, սակայն որևէ խաղի չէր մասնակցել, քանզի այդ ժամանակ հղի էր։ 70-ականներին օգնել է Դելտա համալսարանի թիմին երեք անգամ նվաճել չեմպիոնի տիտղոսը։ 1976-ին ԱՄՆ-ի հավաքականի կազմում դարձել է Մոնրեալի օլիմպիադայի արծաթե մրցանակակիր։ Հենց Հարիսն է վաստակել առաջին միավորները կանանց բասկետբոլի անդրանիկ օլիմպիական մրցաշարում։ 1992-ին նրա անունը հավերժացվել է մարզաձևի Փառքի սրահում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա